Օնլայն բանկինգ
Օնլայն Դասընթաց

Օնլայն Դասընթաց

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքներից /փաստաթղթային և պահուստային ակրեդիտիվներ, երաշխիքներ, փաստաթղթային ինկասո/ օգտվող առավել ակտիվ հաճախորդներին, ինչպես նաև այս ոլորտով հետաքրքրված նոր հաճախորդներին միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում on-line դասընթացի անվճար մասնակցելու հնարավորություն:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում մշակված ուսուցողական ծրագիրը նախատեսված է միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների ինքնուրույն ուսումնասիրության համար՝ ինտերնետի միջոցով օնլայն ռեժիմում: Ծրագիրը հատուկ մշակված է ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ գործարարների համար: Կարճաժամկետ դասընթացն անցնելով` օգտագործողները կարող են ծանոթանալ միջազգային հաշվարկների հիմնական ձևերին, հասկանալ փաստաթղթային ակրեդիտիվների կիրառման առավելությունները և հարմարավետությունը, տեղեկություններ ստանալ երաշխիքների օգտագործման մանրամասների մասին, ծանոթանալ հիմնական փաստաթղթերին, փաստաթղթային գործիքների կիրառման միջոցով միջազգային առևտրի ռիսկերի կառավարմանը, ինչպես նաև Incoterms 2010 կանոններին:

Դասընթացին մասնակցելու համար, ինչպես նաև դրա հետ կապված ցանկացած հարցերով խնդրում ենք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Միջազգային գործառնությունների վարչություն.

Հեռ.` +374 10 547983

 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 27.05.2019 | 15:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: