Օնլայն բանկինգ
Loan inner

Բանկային երաշխիք

Կիսվել`

Բանկային երաշխիքը պարտավորությունների կատարման ապահովման միջոց է: Այն իրենից ներկայացնում է պարտապանի (պրինցիպիալի) խնդրանքով Բանկի կողմից տրամադրված գրավոր պարտավորություն, որով Բանկը պարտավորվում է երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան պրինցիպալի պարտատիրոջը (բենեֆիցիարին) վճարել երաշխիքով սահմանված գումարը` վերջինիս կողմից երաշխիքի պայմաններին համապատասխանող գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:

Բանկային երաշխիքները նպատակահարմար է օգտագործել, եթե պատրաստվում եք.

  • մասնակցել աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման մրցույթի,
  • ստանձնել պայմանագրային և/կամ վճարային պարտավորություններ
  • ստանալ պայմանագրային պարտավորությունների կատարման կանխավճար
  • ստանձնել պայմանագրային պարտավորություններ` պարտավորվելով ապահովել կատարված աշխատանքի, մատուցված ծառայության կամ
    մատակարարված ապրանքի որակը
  • ներմուծել ապրանք կանխիկ վճարման պայմանով` հաճախ ստիպված լինելով դիմել վարկավորման` վճարումը կատարելու համար

Առևտրի ֆինանսավորման օնլայն դասընթաց հաճախորդների համար

Բանկային երաշխիքի տեսակները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում ՝ Բանկային երաշխիքի հետևյալ տեսակները

  • Վճարման երաշխիք (Payment Guarantee): Այն ապահովում է գործարքով սահմանված վճարման իրականացումը:
  • Կանխավճարային երաշխիք (Advance Payment Guarantee): Բանկը պարտավորվում է փոխհատուցել կանխավճարը գնորդին, եթե վաճառողը չկատարի իր պայմանագրային պարտավորությունները:
  • Մրցութային երաշխիք (Bid Bond): Այս երաշխիքը կոչված է փոխհատուցելու ծախսերը, որ առաջանում են մրցույթի կազմակերպչի համար, եթե պատվեր ստացած կազմակերպությունը հրաժարվում է այն իրականացնել, ինչի պատճառով նոր մրցույթ է կազմակերպվում:
  • Պայմանագրի կատարման երաշխիք (Performance Bond): Այն ապահովում է պատվիրատուի հանդեպ պայմանագիրը կատարող կողմի պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Բանկային երաշխիքի առավելությունները

Երաշխիքի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար

  • Գնորդը (ներմուծողը) կարող է ներմուծել ապրանք հետաձգված վճարման պայմանով (երաշխիքային նամակի շնորհիվ կանխիկ վճարման պայմանը կարող է փոխարինվել հետաձգ ված վճարման պայմանով):
  • Հետաձգված վճարման պայմանի շնորհիվ գնորդը (ներմուծողը) կարող է ապրանքի դիմաց վճարումը կատարել առանց վարկային ռեսուրսների ներգրավման:
  • Գնորդը (ներմուծողը) հնարավորություն է ստանում կրճատել ծախսերը, քանի որ բանկային երաշխիքը վարկից անհամեմատ էժան է:
  • Երաշխիքը թույլ է տալիս գործընկերոջ հետ հաստատել առավել վստահելի հարաբերություններ։

Երաշխիքի առավելությունները պատվիրատուի, վաճառողի (արտահանողի) համար

  • Ունենալով գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորություններն ապահովող երաշխիք` վաճառողն (արտահանողն) ապահովագրվում է իր գնորդի (ներմուծողի) կողմից գումարի չվճարման ռիսկից:
  • Երաշխիքը հնարավորություն է տալիս ապահովելու հնարավոր կորուստների և ծախսերի փոխհատուցումը, որոնք կարող են առաջանալ մրցույթը հաղթող, աշխատանքները կատարող, ծառայությունները մատուցող կամ ապրանքներ մատակարարող ընկերության կողմից իր պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում:
  • Վաճառողը (արտահանողը) կարող է շուկայում հանդես գալ մրցակիցների համեմատ առավել մրցունակ առաջարկով` վաճառելով (արտահանելով) ապրանքը հետաձգված վճարման պայմանով:
  • Մրցունակ առաջարկով հանդես գալու շնորհիվ` վաճառողը (արտահանողը) կարող է ապահովել սպառման առավել մեծ ծավալ և, հետևաբար, մեծացնել շուկայում զբաղեցրած իր ընկերության մասնաբաժինը:
  • Երաշխիքը թույլ է տալիս նվազագույնի հասցնել առևտրային գործարքում առկա ռիսկերը:
Տրամադրման պայմաններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից երաշխիքների թողարկում դրամական միջոցների դեպոնացմամբ

ա/ ՀՀ տարածքում Յուրաքանչյուր ամսվա համար 0.084%, (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար՝ նվազագույնը 25000 ՀՀ դրամ, առավելագույնը 500000 ՀՀ դրամ) 

բ/ ՀՀ տարածքից դուրս առանց թղթակից բանկի կողմից հաստատման

Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.3%, նվազագույնը 25000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար) 

գ/ ՀՀ տարածքից դուրս անուղղակի երաշխիքներ/միջնորդ բանկի կողմից թողարկված

Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.3%, նվազագույնը 50000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար)
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից երաշխիքների թողարկում վարկային միջոցների հաշվին

ա/ ՀՀ տարածքում Յուրաքանչյուր ամսվա համար 0.17% (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար՝ նվազագույնը 25000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ )

բ/ ՀՀ տարածքից դուրս առանց թղթակից բանկի կողմից հաստատման

Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.75% նվազագույնը 25000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար)

գ/ անուղղակի երաշխիքներ/միջնորդ բանկի կողմից թողարկված

Յուրաքանչյուր եռամսյակի համար 1,25%, նվազագույնը 50000 ՀՀ դրամ առավելագույնը 500000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` երաշխիքի տրամադրման պահին` ողջ ժամկետի համար)

Երաշխիքի պայմանների փոփոխություն, այդ թվում ժամկետի երկարաձգում կամ գումարի ավելացում

20000 ՀՀ դրամ,
Երաշխիքի գումարի վճարում շահառուին պահանջի դիմաց 0.3%, նվազագույնը  20000 ՀՀ դրամ, առավելագույնը 50000 ՀՀ դրամ

Այլ բանկերի կողմից Հաճախորդի օգտին թողարկված Երաշխիքի սպասարկում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից բանկային երաշխիքի տրամադրում այլ բանկի հանդիպակաց երաշխիքի դիմաց Ըստ պայմանավորվածության
Երաշխիքի, այդ թվում ցանկացած փոփոխության ծանուցում 25,000 ՀՀ դրամ
Երաշխիքի ներքո հաճախորդի վճարման պահանջի կազմում 30,000 ՀՀ դրամ
Հարցում թղթային կրիչով թողարկված Երաշխիքի իսկության և դրա վրա առկա կնիքի և ստորագրությունների հավաստիության  վերաբերյալ 25,000 ՀՀ դրամ

-թղթակից բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ

- ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ

-երաշխիքի տրամադրման նպատակով վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվում է միջնորդավճար 15 000 ՀՀ դրամի չափով

-սույն սակագները կիրառելի են նաև Պահուստային Ակրեդիտիվների (Standby Letter of Credit (SBLC)) համար

-երաշխիքի վաղաժամ դադարեցման դեպքում, գանձված միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ:

 

Պահանջվող փաստաթղթեր

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵԺՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
  5. Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
  6. Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք,
  7. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն,
  8. Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
  9. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով),
  10. Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության),
  11. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
  12. Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ,
  13. Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման,
  14. ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ,
  4. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության),
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 14:49

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: