Օնլայն բանկինգ
Loan inner

Փաստաթղթային ակրեդիտիվ

Կիսվել`

Ակրեդիտիվը միջազգային առևտրում լայնորեն կիրառվող վճարային գործիք է, որի դեպքում հաճախորդի (գնորդի) Բանկը պարտավորվում է վերջինիս հաշվին վճարել վաճառողին ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց` մատակարարի կողմից ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման և պահանջների բավարարման դեպքում:

Փաստաթղթային ակրեդիտիվը դրամական պարտավորություն է, որը բանկն իր վրա է վերցնում հաճախորդի հանձնարարությամբ, այսինքն՝ պարտավորվում է
կատարել կամ ապահովել վճարումը ապրանք վաճառողին ակրեդիտիվի պայմաններով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում ։

Ակրեդիտիվն օգնում է հաղթահարել միջազգային առևտրի մի շարք խոչընդոտներ,

  • առևտրային գործարքի կողմերի միջև փոխադարձ գործարար վստահության բացակայություն
  • բազմաթիվ ռիսկերի առկայություն թե' ներմուծողի /գնորդի/ և թե' արտահանողի /վաճառողի/ համար
  • գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն

Առևտրի ֆինանսավորման օնլայն դասընթաց հաճախորդների համար

Փաստաթղթային ակրեդիտիվի տեսակները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվում են ակրեդիտիվի հետևյալ տեսակները

  • Չհաստատված ակրեդիտիվ: Բանկի կողմից թողարկված ակրեդիտիվն ուղարկվում է ուղղակիորեն ծանուցող բանկին` ակրեդիտիվը շահառուին ծանուցելու համար` առանց ծանուցող բանկի կողմից լրացուցիչ պարտավորությունների ստանձման:
  • Հաստատված ակրեդիտիվ: Շահառուի պահանջով ակրեդիտիվը կարող է հաստատվել իր կողմից ընդունելի այլ առաջնակարգ բանկի կողմից: Ընդ որում, ակրեդիտիվի հաստատումն իրենից ներկայացնում է հաստատող բանկի ինքնուրույն և լրացուցիչ պարտավորությունը վճարելու ակրեդիտիվը սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
  • Պահուստային ակրեդիտիվ (Standby L/C): Այն իրենից ներկայացնում է ակրեդիտիվի առանձնահատուկ ձև և իր էությամբ ավելի մոտ է բանկային երաշխիքին, որի նպատակը պարտավորությունները չկատարելու հնարավոր ռիսկը ծածկելն է: Պահուստային ակրեդիտիվը նպատակահարմար է օգտագործել որպես արտահանողի օգտին կատարվելիք վճարումների լրացուցիչ ապահովում:
Փաստաթղթային ակրեդիտիվների առավելությունները

Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար

  • Վաճառողն (արտահանողն) ապրանքն առաքում է նախքան գնորդի (ներմուծողի) կողմից գումարի վճարումը:
  • Վճարումն իրականացվում է վաճառողի (արտահանողի) կողմից ապրանքն առաքելուց և ապրանքառաքման փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինչը նվազագույնի է հասցնում գնորդի (ներմուծողի) ռիսկերը:
  • Վաճառողի (արտահանողի) կողմից նախապես հաստատված ապրանքառաքման պայմաններից որևէ մեկի խախտումը կարող է հանգեցնել առաքված ապրանքի դիմաց գումարի չվճարման:
  • Վաճառողի կողմից նախապես հաստատված ապրանքառաքման պայմաններից որևէ մեկի խախտումը կարող է հանգեցնել առաքված ապրանքի դիմաց գումարի չվճարման:
  • Ակրեդիտիվի դեպքում վաճառողը հենվում է բանկի վճարունակության վրա և վստահ է, որ ակրեդիտիվով սահմանված բոլոր պայմանները կատարելուց հետո կստանա վճարումը: Ուստի, չունենալով ապրանքի դիմաց չվճարման ռիսկ` վաճառողը կարող է առաքել ապրանքը վճարման հետաձգման պայմանով (օր. տրանսպորտային բեռնագրի տրման օրվանից հաշվված 90 օր հետո):
  • Ակրեդիտիվի գումարի վճարման համար բավարար ֆինանսական միջոցների բացակայության դեպքում Բանկը կարող է միաժամանակ ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները:
  • Գնորդը կարող է վստահ լինել, որ վաճառողը չի ստանա համապատասխան վճարումը, եթե խախտի ապրանքի առաքման նախապես սահմանված վերջնաժամկետը և ապրանքը չառաքի սահմանած ժամկետում և պայմաններով

Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար

  • Վաճառողը (արտահանողը) վստահ է, որ կստանա առաքված ապրանքի դիմաց վճարումը, քանի որ ակրեդիտիվի դեպքում վաճառողի հանդեպ վճարման պարտավորությունը գնորդից (ներմուծողից) անցնում է Բանկին:
  • Արտահանման ակրեդիտիվի շնորհիվ վաճառողը կարող է իր գործընկերներին առաջարկել հետաձգված վճարման պայման, ինչը կնպաստի իրացման ծավալների աճին, նոր շուկաներ մուտք գործելուն: Ընդ որում, ապրանքի դիմաց վճարումը կարող է ստանալ ավելի շուտ` արտահանման ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դիմաց:
  • Շնորհիվ վճարման ապահով եղանակի` վաճառողը հնարավորություն է ստանում միջազգային շուկայում հանդես գալ առավել մրցունակ պայմաններով:
  • Վաճառողը ստանում է առաքված ապրանքի դիմաց վճարումը մինչև ապրանքը գնորդին հասնելը:
  • Գնորդը չի կարող միակողմանիորեն չեղյալ հայտարարել առևտրային գործարքը կամ փոփոխել որևէ պայման` առանց վաճառողի նախնական համաձայնության:
Տրամադրման պայմաններ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ
Ակրեդիտիվներ ստացված Հաճախորդի օգտին (վաճառողի ակրեդիտիվ)
Ակրեդիտիվի տեքստի նախնական կազմում և ակրեդիտիվի պայմանների համաձայնեցում Միջնորդավճար չի գանձվում
Ակրեդիտիվի/այդ թվում, յուրաքանչյուր փոփոխության/ ծանուցում 15,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի փաստաթղթերի ստուգում
ա/ առանց տարաձայնությունների 25,000 ՀՀ դրամ
բ/ տարաձայնություններով 50,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի հաստատում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից 0.15% յուրաքանչյուր եռամսյակի համար, նվազագույնը 40,000 ՀՀ դրամ
Թողարկված ակրեդիտիվի վճարում 25,000 ՀՀ դրամ
Հաճախորդի պատվերով թողարկվող ակրեդիտիվներ (գնորդի ակրեդիտիվ)
Ակրեդիտիվի տեքստի նախնական կազմում և ակրեդիտիվի պայմանների համաձայնեցում Միջնորդավճար չի գանձվում
Ակրեդիտիվի թողարկում վարկային միջոցների հաշվին
ա/ առանց թղթակից բանկի կողմից հաստատման Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.3%, նվազագույնը 40,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար)
բ/ թղթակից բանկի կողմից հաստատումով Յ Յուրաքանչյուր եռամսյակի համար 1,25%, նվազագույնը 150,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար):
Ակրեդիտիվի թողարկում դրամական միջոցների դեպոնացմամբ
ա/ առանց թղթակից բանկի կողմից հաստատման Յուրաքանչյուր եռամսյակի համար 25,000 ՀՀ դրամ`
բ/ թղթակից բանկի կողմից հաստատումով Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.15% min 50,000 ՀՀ դրամ, ինչպես նաև լրացուցիչ գանձվում է թղթակից բանկի հաստատման միջնորդավճարը

Ակրեդիտիվի պայմանների փոփոխում կամ չեղյալ համարում, այդ թվում ժամկետի երկարաձգում կամ գումարի ավելացում

20,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի ներքո վճարում կամ ակցեպտավորում 0.1%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ
Ակրեդիտիվի փաստաթղթերի ստուգում
ա/ առանց տարաձայնությունների 25,000 ՀՀ դրամ
բ/տարաձայնություններով 50,000 ՀՀ դրամ

թղթակից բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ

-ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ

-ակրեդիտիվի տրամադրման նպատակով վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվում է միջնորդավճար 15000 ՀՀ դրամի չափով:

Պահանջվող փաստաթղթեր

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵԺՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
  5. Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
  6. Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք,
  7. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն,
  8. Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
  9. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով),
  10. Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության),
  11. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
  12. Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ,
  13. Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման,
  14. ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ,
  4. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության),
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 05.12.2018 | 18:49

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: