Օնլայն բանկինգ
Loan inner

Միկրո բիզնեսի վարկավորում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրավաբանական անձանց առաջարկում է միկրո բիզնեսի վարկավորում՝ կապիտալ ներդրումների իրականացման, հիմնական միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքի մարման և շրջանառու միջոցների համալրման նպատակով:

Շտապե՛ք զարգացնել և ընդլայնել Ձեր բիզնեսն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ միասին:

  • Տոկոսադրույք

    10-13% ՀՀ դրամ-13%, ԱՄՆ դոլար- 10%

  • Ժամկետ

    60-144 ամիս 60 ամիս-շրջանառու միջոցների համալրում, 144 ամիս - բիզնես հիփոթեք

  • Առավելագույն գումար

    20 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ
Վարկի նպատակ Կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքի մարում, շրջանառու միջոցների համալրում
Վարկի գումար Մինչև 20 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Առավելագույն Ժամկետները մինչև 60 ամիս (շրջանառու միջոցների համալրում) մինչև 96 ամիս(կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում և կրեդիտորական պարտքի մարում)
Վարկի նվազագույն տոկոսադրույք
ԱՄՆ դոլար 10%
ՀՀ դրամ 13%
Վարկ/գրավ հարաբերություն 70%
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար 20 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի ձևակերպման հետ կապված ծախսերը (ներառյալ գույքի նոտարական և կադաստրային ձևակերպման) 35 000 – 100 000 ՀՀ դրամ
Վաղաժամ տույժ չկիրառելու համար սահմանված է սակագին վարկի գումարի 1,5%-ի չափով
ժամկետանց տոկոսների դիմաց  տույժ օրեկան 0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ օրեկան 0,06%
Պահանջվող փաստաթղթեր (Անհատ ձեռնարկատերեր)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ),
  3. Անձնագրի և սոց.քարտի պատճենները։
  4. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  5. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճե
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով),          
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, ,(համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ),
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԿՐԿՆՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. 16.Վարկային հայտ Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում):
  2. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում):

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճենները։

Պահանջվող փաստաթղթեր (Իրավաբանական անձ)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ),
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
  5. Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
  6. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով),
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները,(համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ),
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն,

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  4. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Կարևոր է իմանալ

Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարի չափը որոշվում է հաշվի առնելով տրամադրվող վարկի գումարը:
  Փուլային վարկերի տրամադրման դեպքում Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է միանվագ` բոլոր փուլերի ընդհանուր գումարից` առաջին փուլի տրամադրման ժամանակ, և հետագա փուլերը չտրամադրվելու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում և գանձված վճարը վերադարձման ենթակա չէ:  

 Եթե

 ●տրամադրվող վարկը, ներգրավված միջոցների (ռեսուրսների) տարատեսակ լինելով պայմանավորված, տրոհվում է մի քանի մասի և/կամ  

●վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի ներքո կնքվող վարկային համաձայնագրերով և/կամ  

●վարկը տրամադրվում է առանձին վարկային պայմանագրով ու վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի (պայմանագրերի) ներքո կնքվող վարկային համաձայնագրով (համաձայնագրերով), և/կամ  

●վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային պայմանագրերով,  

ապա վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է վարկի ընդհանուր գումարից` կնքվող վարկային պայմանագրերով և/կամ համաձայնագրերով տրամադրվող վարկերի գումարներին համամասնորեն:  

- Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների սակագների համաձայն:

- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 3 աշխատանքային օվա ընթացքում:

- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում: Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 10 աշխատանքային  օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- ԱՄՆ դոլարով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում 10 (տասը) և ավելի ժամկետանց օրերի առկայության դեպքում վարկային փաթեթի կազմման և սպասրկման վճարը գանձվում է սահմանված գումարի կրկնապատիկի չափով: 


Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպությունների ցանկ

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 10.12.2018 | 10:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: