Օնլայն բանկինգ
Loan inner

Փոքր բիզնեսի վարկավորում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ կգտնեք Ձեր բիզնեսի զարգացման լավագույն լուծումները:

Մենք առաջարկում ենք նաև վարկեր փոքր բիզնեսի զարգացման համար: Այս վարկի միջոցով Դուք կարող եք իրականացնել կապիտալ ներդրումներ, ձեռք բերել հիմնական միջոցներ, մարել Ձեր կրեդիտորական պարտք և համալրել  շրջանառու միջոցները:

  • Տոկոսադրույք

    9-12% ՀՀ դրամ- 12%, ԱՄՆ դոլար -9%

  • Ժամկետ

    60-144 ամիս 60 ամիս- շրջանառու միջոցների համալրում, 120 ամիս-կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում և կրեդիտորական պարտքի մարում, 144 ամի-բիզնես հիփոթեքի նպատակով

  • Առավելագույն գումար

    100.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ
Վարկի նպատակ Կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքի մարում, շրջանառու միջոցների համալրում
Վարկի գումար 20.000.001-ից 100.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Առավելագույն Ժամկետները մինչև 60 ամիս (շրջանառու միջոցների համալրում) մինչև 120 ամիս(Կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում և կրեդիտորական պարտքի մարում)
Վարկի նվազագույն տոկոսադրույք
ԱՄՆ դոլար 9%
ՀՀ դրամ 12%
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը  70%
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ օրական 0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ օրական 0,06%
Վաղաժամ տույժ չկիրառելու համար սահմանված է սակագին վարկի գումարի 1,5%-ի չափով
Վարկային հայտի քննարկման վճար 5,000 ՀՀ դրամ 
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար 50 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի ձևակերպման հետ կապված ծախսերը (ներառյալ գույքի նոտարական և կադաստրային ձևակերպման) 35 000 – 100 000 ՀՀ դրամ
Պահանջվող փաստաթղթեր (Անհատ ձեռնարկատերեր)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ),
  3. Անձնագրի և սոց.քարտի պատճենները,
  4. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության),
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։,
  6. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում),
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին ։
  8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),             
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, ,(համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճե
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ),
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1.  Վարկային հայտ,
  2. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում),
  3. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
  4. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Պահանջվող փաստաթղթեր (Իրավաբանական անձ)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
  5. Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
  6. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում),
  7. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
  8. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին ։
  9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով),
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, ,(համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը(բնօրինակ),
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ,
  4. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդն (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  5. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում),
  4. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ),
  5. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Կարևոր է իմանալ

Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարի չափը որոշվում է հաշվի առնելով տրամադրվող վարկի գումարը:
Փուլային վարկերի տրամադրման դեպքում Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է միանվագ` բոլոր փուլերի ընդհանուր գումարից` առաջին փուլի տրամադրման ժամանակ, և հետագա փուլերը չտրամադրվելու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում և գանձված վճարը վերադարձման ենթակա չէ:  

Եթե 

●տրամադրվող վարկը, ներգրավված միջոցների (ռեսուրսների) տարատեսակ լինելով պայմանավորված, տրոհվում է մի քանի մասի և/կամ 

●վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի ներքո կնքվող վարկային համաձայնագրերով և/կամ 

●վարկը տրամադրվում է առանձին վարկային պայմանագրով ու վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի (պայմանագրերի) ներքո կնքվող վարկային համաձայնագրով (համաձայնագրերով), և/կամ 

●վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային պայմանագրերով, 

ապա վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է վարկի ընդհանուր գումարից` կնքվող վարկային պայմանագրերով և/կամ համաձայնագրերով տրամադրվող վարկերի գումարներին համամասնորեն:

- Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների սակագների համաձայն:

- Վարկառուն մինչև Վարկի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վճարում է տուգանք` վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20 (քսան) տոկոսի չափով:

- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող5 աշխատանքային օվա ընթացքում:

- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում: Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 10 աշխատանքային օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

- ԱՄՆ դոլարով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

- Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում 10 (տասը) և ավելի ժամկետանց օրերի առկայության դեպքում վարկային փաթեթի կազմման և սպասրկման վճարը գանձվում է սահմանված գումարի կրկնապատիկի չափով:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 10.12.2018 | 10:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: