Օնլայն բանկինգ
Մեր պատմությունը և առաքելութունը

Մեր պատմությունը և առաքելութունը

Կիսվել`

Մեր պատմությունը և առաքելութունը

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ  2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ը ձեռք է բերել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ 25 տոկոս + 1 բաժնետոմսի բաժնեմաս՝ դառնալով բանկի նոր գործընկերը։

2012թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և “Incofin Investment Management’’-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն` «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը դարձել է Բանկի բաժնետոմսերի սեփականատեր՝ ձեռք բերելով 8.58% բաժնեմասնակցություն: 2019թ.-ին Ռուռալ Իմպուլս Հիմնադրամ II Էս Էյ, Սիկավ-Սիֆ ԲԸ-ն վաճառել է բաժնետոմսերի մի մասը, որի արդյունքում բաժնեմասնակցության չափը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ներկայում կազմում է 4.29%:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 72.73% մասնաբաժնով և Բարսեղ Բեգլարյանը՝ 22.63% մասնաբաժնով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մատուցում է ֆինանանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկն ունի 59 մասնաճյուղ, որից 58-ը ՀՀ-ում և 1-ը` ԼՂՀ-ում: Բանկի աշխատողների միջին թվաքանակը 20.01.2020թ.-ի դրությամբ կազմում է 1001 մարդ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և  կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման գործում: Բանկը հանդիսանում է առաջնային և երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ, հանդիսանում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբերյալ Բանկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:

Մենք իրականացնում ենք.

  • Գործառույթներ արժեթղթերի շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, Հայաստանում թողարկել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում: Բանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և արդեն տասներորդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայում: 2016թ.-ին Բանկի կողմից  իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 3 թողարկում:   

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդիսանում է առաջնային դիլեր պետական պարտատոմսերի գծով և ՀՀ ֆինանսական շուկայում գործարքներ իրականացնող ամենաակտիվ բանկերից մեկը, որի արդյունքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կողմից 2016թ-ին հինգերորդ անգամ անընդմեջ ստացել է բորսայի լավագույն անդամպետական պարտատոմսերի շուկայում մրցանակը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 19 թողարկումներ, որոնք գնանշվել են ՀՀ ֆոնդային բորսայում, և որոնցից ներկայումս շրջանառության մեջ են գտնվում հինգ դոլարային և մեկ դրամային կորպորատիվ պարտատոմսեր:

Մենք մատուցում ենք ծառայություններ.

  • Քարտային շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկում և սպասարկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր վճարահաշվարկային համակարգերի քարտեր: Բանկը հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ“MasterCard” վճարային համակարգի աֆիլիատ անդամ և “VISA International”վճարային համակարգի լիիրավ անդամ: 2013թ.-ից Բանկը, դառնալով համաշխարհային Diners Club վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը  Հայաստանում, թողարկում և սպասարկում է   Diners Club Young ProfessionalDiners Club Super Premium քարտերը: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 59 կանխիկացման կետ, 1590 առևտրային կետ,  121 բանկոմատ: Բանկի կողմից թողարկված քարտերի թիվը հասնում է շուրջ 140 000-ի:

  • Online շուկայում

Արդի մարտահրավերների և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, որպես ռազմավարական առաջնահերթություն դիտարկում է թվային բանկային ծառայությունների ստեղծման աշխատանքները:

Բանկը 2017թվականին ստեղծեց ARARATBANK SERVICE GUIDE հավելվածը, որը հաճախորդներին օգնում է գտնվելով ցանկացած կետում արագ կողմնորոշվել, որտեղ են գտնվում բանկի մոտակա մասնաճյուղերը, ամրագրել հերթեր և պատվիրել զանգ մասնագետներից: 

2017 թվականին բանկը պատրաստեց ամբողջությամբ նոր «ԱՐԱՐԱՏՄոբայլ» բջջային հավելված, որը նախկինի համեմատ ունի ոչ միայն ծառայությունների հեռահար սպասարկան ավելի լայն շրջանակ, այլ նաև ավելի հարմար է, ավելի պարզ, որից կարող են օգտվել ոչ միայն բանկի հաճախորդները, այլ նաև այլ քաղաքացիներ: 

Նույն 2017թվականի տարեվերջին բանկը թարմացրեց նաև իր ինտերնետային կայքը, որտեղ հնարավորություն է ընձեռված օգտվել մի շարք ծառայություններից օնլայն, մասնավորապես` կատարել կոմունալ վճարումներ, պատվիրել վճարային քարտեր, դիմել ավանդի, հաշվի բացման և անհատական պահատեղերի ծառայություններից օգտվելու համար:

  • Միջազգային փոխանցումների շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի մասնակից: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Xpress Money, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Converse Transfer, Moneytun համակարգերով:

Մեր գործընկերներն են.

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ, այդ թվում`

  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), 
  • Գերմանական KFW բանկի,
  • Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի (ՍԱԶԲ),
  • Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO),  
  • The Opec Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպության,
  • Հարավ-Արևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE),
  • ResponsAbility Global Microfinance հիմնադրամի
  • և այլն:  

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովելով հանրային գործունեություն, լինելով մատչելի եւ թափանցիկ հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրեն համարում է իր յուրաքանչյուր հաճախորդի խնայողությունների և դրամական միջոցների վստահելի պահապանը: 

Լինելով Հայաստանի բանկային համակարգի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցը և մատուցվող բանկային ծառայությունների շրջանակները, մասնակցելով միջազգային խոշոր վարկային ծրագրերի, մեծացնելով տնտեսության իրական հատվածի վարկավորումը, ուրույն տեղ գրավելով պարտատոմսերի, հիփոթեքային և սպառողական վարկավորման շուկաներում և ավանդային քաղաքականության ոլորտում, սերտացնելով կապերը Եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, զարգացնելով գործընկերային հարաբերությունները միջազգային խոշոր բանկերի, ֆինանսական կառույցների հետ, բարձր գնահատելով կորպորատիվ կառավարման արժեքային համակարգը, իր բոլոր աշխատակիցների մասնագիտական հմտությունները, կարողությունները, մարդկային որակները: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նպատակ ունի առաջատար տեղ գրավել Հայաստանի բանկային համակարգում` նպաստելու իր հաճախորդների, բաժնետերերի, իր անձնակազմի` ասել է թե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:

Կանոնադրություն

Լիցենզիա

Գրանցման վկայական

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 25.05.2020 | 16:24

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: