Օնլայն բանկինգ

Մեր ղեկավարները

  • Սուվարյան Արզիկ Միքայելի

    Սուվարյան Արզիկ Միքայելի

    Խորհրդի նախագահ

    Ծնվել է 1951թ. հուլիսի 2-ին, ԼՂՀ-ի Սղնախ գյուղում:
    1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
    1972-1974 թ.թ. ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա:
    1975-1979 թ.թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ) ասպիրանտ:
    1981 թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Մոսկվայի պետական համալսարանում:
    1994 թվ. հունվար-մարտ վերապատրաստում Առևտրա-արդյունաբերական պալատում, ք. Լեոն, Ֆրանսիա:
    2009 թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

    1994-1995 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Ռեսուրսների կառավարման և ռազմավարական զարգացման վարչության պետ
    1995-1998 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Վարչության նախագահի տեղակալ
    1998-1999 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Վարչության նախագահ 
    1999-2004 թ.թ. աշխատել է Հայխնայբանկում, որպես Գործադիր տնօրենի տեղակալ
    2004-2009 թ.թ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում, որպես Ուսումնական կենտրոնի ղեկավար 
    1979 թ. – մինչ այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ, դասախոս, դոցենտ, պրոֆեսոր
    2006 թ. – մինչ այժմ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ
    Հրատարակել է ութ տասնյակ գիտական աշխատաւնքներ, այդ թվում` մենագրություններ. ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ, որոնց մի մասը հրապարակվել է արտասահմանում` ռուսերեն և անգլերեն լեզուներով:
    2010-2018թ.թ. հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ:

    2018թ. դեկտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի նախագահն է:

  • Բեգլարյան Նարեկ Բարսեղի

    Բեգլարյան Նարեկ Բարսեղի

    Խորհրդի անդամ

    Ծնվել է 1982թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետությունում:

    Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:

    2007թվականից մինչ օրս «Ֆլեշ տուր» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է:

    2009 թվականից աշխատում է «Ֆլեշ թրեյդ» ՍՊԸ-ում՝ որպես Վարչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:

    2018 թվականի նոյեմբեր ամսից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ է:

     

     

     

  • Ղազարյան Վահրամ Սերգեյի

    Ղազարյան Վահրամ Սերգեյի

    Խորհրդի անդամ

    Ծնվել է 1953թ. սեպտեմբերին, Գյումրիում
    Ավարտել է Երևանի պետական համալսարանը, տեխնիկական գիտությունների թեկնածու է:
    Աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում, ՀԽՍՀ կենտրոնական վիճվարչության հանրապետական կենտրոնում:
    1982-1997թթ աշխատել է Երևանի մաթեմտիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
    Եղել է ՀՀ վիճակագրության և պետական ռեգիստրի նախարարության մարդահամարի վարչության մեքենայական ծրագրերի և տեխնոլոգիաների բաժնի պետը, մարդահամարի վարչության պետի տեղակալը:
    2003թ.եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության Ճգնաժամային կառավարման ինստիտուտի ուսումնական գծով բարձրագույն կրթության հարցերով պրոռեկտորը, այնուհետև ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանը:
    2004թ. առ այսօր Բյուրակն կրթահամալիրի հիմնադիր տնօրենն է:

  • Աթոյան Կորյուն Լուկաշի

    Աթոյան Կորյուն Լուկաշի

    Խորհրդի անդամ

    Ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին, Տավուշի մարզում:

    Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, Մոսկվայի շինարարության, էկոնոմիկայի և կառավարման ինստիտուտը, ինչպես նաև Մոսկվայի պետական շինարարական համալսարանը:

    2005-2008թթ.-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ: 2008-2011թթ.-ին աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական:

    2011թ. մարտ ամսից առ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՊՈԱԿ-ի ռեկտորն է:

    2017թ. սեպտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ է: 

  • Օսիպյան Աշոտ

    Օսիպյան Աշոտ

    Վարչության նախագահ, գործադիր տնօրեն

    Ծնվել է 1968 թ. Հուլիսի 18-ին, Երևանում

    Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը, այնուհետև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

    1988-1990թթ. ծառայել է բանակում:
    1994-1995թթ. եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջատար տնտեսագետ, այնուհետև գլխավոր տնտեսագետ:
    1995թ. հունիսին նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման տեսչության արժեթղթերի շուկայի վերահսկման վարչության բաժնի պետ:
    1996թ. փետրվարին նշանակվել է նույն տեսչության արժեթղթերի շուկայի վերահսկման վարչության պետ:
    1996թ. հուլիսին նշանակվել է դրամավարկային քաղաքականության վարչության պետ:
    1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և նախագահի տեղակալի աշխատակազմում որպես խորհրդական:
    1998թ. օգոսստոսից - 2006թ. հունիսն աշխատել է Հայէկոնոմբանկում` նախ որպես խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև որպես վարչության նախագահ, գործադիր տնօրեն:
    2006թ. հունիսից մինչև հոկտեմբեր եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականը:
    2006թ. հոկտեմբերի 23-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահն է, գործադիր տնօրենը:
    Ամուսնացած է, ունի երկու երեխա` աղջիկ և տղա:

  • Հարությունյան Դավիթ

    Հարությունյան Դավիթ

    Գործադիր տնօրենի առաջին տեղակալ

    Ծնվել է 1982թ. մարտի 14-ին, Աբովյանում

    Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

    2003-2006թթ աշխատել է Կոնվերս բանկ ՓԲԸ դիլինգային կենտրոնում:
    2006թ. հոկտեմբերին նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ դիլինգային կենտրոնի տնօրեն:
    2009թ. նոյեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալը:
    2017թ.-ի ապրիլից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի առաջին տեղակալը:
    Ամուսնացած է:

  • Ճզմաչյան Բագրատ

    Ճզմաչյան Բագրատ

    Գործադիր տնօրենի տեղակալ

    Ծնվել է 1966թ. Հոկտեմբերի 7-ին Երևանում

    Ավարտել է Երևանի Ժող. Տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:

    1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում
    1983-1986 թթ. աշխատել է սեղանի թենիսի ուսուցիչ
    1987-1991թթ. աշխատել է` որպես սպորտի ուսուցիչ
    1991-1992թթ. աշխատել է ՀՀ «Սննդի Արդյունաբերության» նախարարության կոմերցիոն կենտրոնում` որպես կոմերցիոն կենտրոնի բրոկերային ծառայության պետ
    1992-1994թթ. աշխատել է «Հայկական Պետական Կոմերցիոն» բանկում` որպես արտարժութային գործառնությունների վարչության ավագ տնտեսագետ
    1994-1996թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» -ում` որպես արտարժությաին և արժեթղթերով գործառնությունների վարչության պետի տեղակալ, միջազգային գործառնությունների բաժնի պետ 
    1996-1997թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» -ում` որպես արտարժությաին և արժեթղթերով գործառնությունների վարչության պետ 
    1997թ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` Ֆոնդային վարչության բորսայական գործառնությունների բաժնում`որպես բաժնի պետի պաշտոնակատար
    1998թ.աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` արտարժութային և արժեթղթերով գործառնությունների բաժնում` որպես բաժնի պետ
    1998-1999թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` Ֆոնդային գործառնությունների վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ
    1999թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն կենտրոնական ապարատում` որպես ֆինանսական շուկայում իրականացվող գործառնությունների կորդինատոր
    2000թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն ռեսուրսների կառավարման և բանկային գործառնությունների դեպարտամենտում` որպես վարչության պետ
    2000-2001թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկի տնօրեն, բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի պետ
    2001-2002թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկի գործադիր տնօրեն`վարչության նախագահ 
    2002-2010թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում` որպես վարչության նախագահի տեղակալ:
    2010-2013թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարչության նախագահի առաջին տեղակալ:
    2013թ-ի նոյեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ:
    Ամուսնացած է:

  • Սարգսյան Կարեն

    Սարգսյան Կարեն

    Գործադիր տնօրենի տեղակալ

    Ծնվել է Երևանում՝ 1968թ.-ի ապրիլի 6-ին: 
    1991թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
    1991-1993թ.թ.-ին աշխատել է «Տիրա» առևտրային ձեռնարկությունում:
    1994-1998 թ.թ.-ին եղել է Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի ասպիրանտ:
    1994-2004 թ.թ.-ին աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում որպես բաժնի պետ, ապա վարչության պետ:
    2004-2006 թ.թ.-ին աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
    2006թ.-ի փետրվարից մինչև 2016թ.-ի դեկտեմբեր աշխատել է որպես «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ վարչության նախագահ:
    2017թ.-ի փետրվարի 24-ից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ:
    Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Գալստյան Տիգրան

    Գալստյան Տիգրան

    Գլխավոր հաշվապահ

    Ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 19-ին, Երեւանում:

    Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը:

    1984-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
    Աշխատել է ՙԷլեկտրոն՚ ԱՄ-ում, սննդի արդյունաբերության նախարարության գիտաարտադրական միավորումում, ՙՏեխսարքավորում՚ ԱՄ-ում, ՙՍպուտնիկ՚ գործակալությունում:
    Երեւանի ֆինանսատնտեսգիտական տեխնիկումում դասախոսել է Ֆինանսական իրավունք եւ քաղաքատնտեսություն:
    1997 թ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի ներքին վերահսկող խմբում որպես վերահսկող:
    1997-1998 թթ. աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ ներքին աուդիտի վարչությունում` որպես մասնաճյուղերի եւ գործառնական գրասենյակների վերահսկողության բաժնի պետ:
    1998-2005 թթ. աշխատել է ՙԳրանթ Թորնթոն ՚ ընկերությունում` որպես բանկային աուդիտոր:
    2005-2008 թթ. աշխատել է ՙԹուֆենկյան Թրանս Կավկազուս՚ եւ ՙԹուֆենկյան Հոսպիթալիթի՚ ընկերություններում` որպես գլխավոր հաշվապահ:
    2008-2009 թթ. եղել է Առէկսիմբանկ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը-ֆինանսական տնօրենը:
    2009թ. հունիսի 8-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր հաշվապահն է:
    2002թ.-ից դասավանդում է Երևանի Ֆինանսական ակադեմիայում:

  • Մելքոնյան Զարուհի

    Մելքոնյան Զարուհի

    Միջազգային գործառնությունների վարչության պետ

    Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում:

    2006 թվականից մինչ օրս աշխատում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում` որպես Միջազգային գործառնությունների վարչության պետ:

    2004-2007թթ. աշխատել է Ալֆա-ֆուդ Սերվիս ՍՊԸ, Սուրբ Ներսես Մեծ Բժշկական Կենտրոն, Երևան-Բրոքեր ՍՊԸ կազմակերպություններում` որպես գլխավոր հաշվապահ:

    1998-2004թթ. աշխատել է Կրեդիտ –Երևան Բանկ ԲԲԸ-ում` որպես Արտարժութային գործառնությունների գլխավոր մասնագետ:

    1992-1998թթ. աշխատել է “Արդշինբանկ” ԲԲԸ-ում` որպես Միջազգային գործառնությունների վարչության գլխավոր մասնագետ:

    1998թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը:

    1992-1996թթ. եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիային կից Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ:

    1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը:

    Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Հակոբյան Կարեն

    Հակոբյան Կարեն

    Իրավաբանական վարչության պետ

    Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 04-ին, ք. Երևանում:

    Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետը:

    2006թ. մարտից մինչև հունիս և 2008թ. հունիսից մինչև 2010թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:

    2010թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի խորհրդական:

    2011թ. հոկտեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ իրավաբանական վարչության պետ:

    2015թ. մարտից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ:

    Ամուսնացած է: 

  • Կարապետյան Սուրեն

    Կարապետյան Սուրեն

    Կորպորատիվ գործառնությունների վարչության պետ

    Ծնվել է 1984 թ. հունիսի 29-ին, ք. Երևանում։

    Ավարտել է`
    Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ 
    2006-2007 թթ. աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ որպես վարկային մասնագետ այնուհետև մասնաճյուղի կառավարիչ, 
    2007-2010թթ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ որպես մասնաճյուղի կառավարիչ։
    2010-2013թթ. Աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ որպես Տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման վարչության պետ:

    2013թ.-ից մինչ օրս աշխատում է որպես Կորպորատիվ Գործառնությունների վարչության պետ:

    Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Հովհաննիսյան Հովհաննես

    Հովհաննիսյան Հովհաննես

    Ներքին աուդիտի ղեկավար

    Ծնվել է 1968թ.-ի մարտի 28-ին, ք.Երևանում

    Ավարտել է`
    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:
    Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:
    1986-1988թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

    Բանկային համակարգում աշխատում է 1995թ.-ից

    1995-2000թ.թ. աշխատել է Հայներարտբանկ ՓԲԸ-ում, Մեթոդոլոգիայի և տնտեսական վերլուծության վարչությունում` որպես առաջատար մասնագետ, այնուհետև Վարկային գործառնությունների վարչության տարբեր պաշտոններում` գլխավոր մասնագետ, բաժնի պետ և վարչության պետ:

    2000-2005թ.թ. աշխատել է Հայկապ բանկ ՓԲԸ-ում, որպես Վարկային վարչության պետ այնուհետև Ներքին աուդիտի ղեկավար:

    2005թ.-ի հուլիսին նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնում և աշխատել մինչև 2008թ.-ի սեպտեմբեր ամիսը:

    2006թ.-ից համատեղության կարգով նշանակվել է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում:

    2008թ.-ի սեպտեմբերից մինչև 2011թ.-ի հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ:

    2011թ.-ի հոկտեմբերի 10-ից նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետ/Գլխավոր աուդիտորի պաշտոնում:

    Ամուսնացած է, ունի երկու երեխա` տղա և աղջիկ:

Էջը թարմացվել է` 18.12.2018 | 15:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: