Օնլայն բանկինգ
Բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր  ձևաչափ հայաստանյան բանկային շուկայում
28.09.2018
Կիսվել`

Բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր ձևաչափ հայաստանյան բանկային շուկայում


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մշակույթ ձեւավորող է, և  հիփոթեքային երեկոները կդարձնենք  շարունակական`  կազմակերպելով  տարին 2 անգամ»,- նշեց  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչություն նախագահ Աշոտ Օսիպյանը և հավելեց, որ միջոցառման շրջանակում իրենց ապագա բնակարանը գտած հաճախորդներին բանկը հիփոթեքային վարկեր կտրամադրի 1 տոկոս ցածր դրույքաչափով: Նրանց համար այս պայմանը կգործի մինչև տարեվերջ:

Լրագրողների հետ զրույցում Աշոտ Օսիպյանը  տեղեկացրեց նաև, որ «Բանկն ունի լիարժեք գործիքակազմ հիփոթեքային ֆինանսավորման համար և  առաջարկվող պրոդուկտները շարունակաբար թարմացվում են»: Նոր պրոդուկտներից  նշվեցին ֆիզիկական անձանց առանձնատների կառուցապատման,  բիզնես տարածքների ձեռքբերման համար առաջարկվող վարկատեսակները  և մեծ պահանջարկ վայելող  արտոնյալ ժամկետով վարկը: Բանկը նաև հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկի ժամկետի ընթացքում նույն պայմաններով օգտվել նաև  այլ սպառողական վարկատեսակներից:

Գործադիր տնօրենի խոսքով, այս տարի բանկը  պլանավորել է  հիփոթեքային պորտֆելը հասցնել մինչև 20 մլրդ դրամի, իսկ այսօրվա դրությամբ այն  գերազանցում է 17 մլրդ դրամը:

Մասնակիցների գնահատմամբ` «միջոցառումը բավականին հետաքրքիր նորություն էր շուկայում, որի ընթացքում բանկը հանդես եկավ որպես միջնորդ  պոտենցիալ հաճախորդների և  կազմակերպությունների միջև: Այն նաև անշարժ գույքի շուկայի և բանկի պայմաններին ուղղակիորեն  ծանոթանալու լավ հնարավորություն էր»:

 

Աղբյուրը՝ https://bit.ly/2xIomGo 

 

Էջը թարմացվել է` 29.11.2018 | 10:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: