Օնլայն բանկինգ
Արարատբանկը 10 մլն դոլար է ներգրավել FMO նիդերլանդական զարգացման բանկից
27.04.2018
Կիսվել`

Արարատբանկը 10 մլն դոլար է ներգրավել FMO նիդերլանդական զարգացման բանկից


ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. 

Նիդերլանդական զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի  վարկավորման   նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը

Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում,  միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝  առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:  Վարկավորումը կիրականացվի 5 տարի մարման ժամկետով: 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և Նիդերլանդական զարգացման բանկի միջև ստորագրված պայմանագրով ներգրավված միջոցները ոչ միայն թույլ կտան մեր երկրում ընդլայնել ֆինանսների հասանելիությունը, այլև կնպաստեն ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանը՝ հատկապես, որ  այն ունի նաև էներգախնայող վարկավորման բաղադրիչ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արարատբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, տրամադրում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց` ունենալով բարձրակարգ տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես միջավայր բանկ–հաճախորդ հարաբերություններում։ Արարատբանկն ունի 61 մասնաճյուղ ողջ հանրապետությունում։ Լինելով դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցն ու տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակն` Արարատբանկը Հայաստանի տնտեսության իրական հատվածի, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտի ակտիվ մասնակից է։ Բանկը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ։

FMO նիդերլանդական բանկն աշխատում է ավելի քան 85 երկրներում` ներդնելով միջոցներով երեք հիմնական բնագավառներում` էներգետիկա, ֆինանսական հաստատություններ և ագրոբիզնես/պարեն/ջրային տնտեսություն։ Բանկի համախառն ներդրումները 2019թ.–ի I կիսամյակի արդյունքում գերազանցել են 1 մլրդ եվրոն։ FMO–ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հաագայում, բանկի գրասենյակները գործում են Յոհաննեսբուրգում (Հարավային Աֆրիկա) և Նայրոբիում (Քենիա)։

http://www.armbanks.am/hy/2020/02/14/127011/

 

Էջը թարմացվել է` 10.03.2020 | 16:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: