Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կսկսի ֆինանսավորել նաև մինչև 35 տարեկան երիտասարդների սկսնակ բիզնես նախագծերը
27.04.2018
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կսկսի ֆինանսավորել նաև մինչև 35 տարեկան երիտասարդների սկսնակ բիզնես նախագծերը


Հոլանդական  զարգացման բանկը (FMO) 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է  տրամադրել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի,  ձեռնարկատեր կանանց և մինչև 35 տարեկան  երիտասարդների բիզնես ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս մանրածախ  վարկավորման   նպատակով: Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում,  ՓՄՁ ոլորտին վարկերը տրամադրվելու են առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ստորագրված նոր վարկային պայմանագրով մինչև 35 տարեկան երիտասարդները ֆինանսավորվում կստանան  ինչպես ստարտափ բիզնեսի իրագործման, այնպես էլ`  կրթական և հիփոթեքային ծրագրերի շրջանակում:   Վարկավորումը կիրականացվի 7 տարի մարման ժամկետով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը գոհունակություն է հայտնել համագործակցությաւն առթիվ: «Շատ ուրախ եմ հերթական պայմանագիրը ստորագրել Հոլանդական  զարգացման բանկի հետ: Վստահ եմ, որ այս   միջոցները շահավետ կլինեն Հայաստանի տնտեսության համար, հատկապես, որ  այն ունի նոր բաղադրիչ` երիտասարդների ֆինանսավորումը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը:

Իսկ Հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Լինդա Բրոքոյզենը նշել է. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ հաջող համագործակցությունը  նպաստել է Հայաստանի տնտեսության շարունակական զարգացմանը: Ֆինանսավորման այս նոր ծրագիրը, կնպաստի, հատկապես, կանանց ու երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը»:

  • Բանկի վարկային ներդրումները 31.03.2018 թ դրությամբ կազմել են 117 միլիարդ 541 միլիոն ՀՀ դրամ: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ՓՄՁ ոլորտի վարկավորումը կազմել է ավելի քան 45%: Ընդհանուր ակտիվները 31.03.2018թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմել  են 211,179 մլն ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները` 175 164  մլն ՀՀ դրամ  Բանկի ընդհանուր կապիտալը 31.03.2018թ. դրությամբ բանկի հաշվեկշռում կազմել է 36,015 մլն ՀՀ  դրամ: 31.03.2018թ. դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ  շահույթը կազմել է 903 մլն  ՀՀ դրամ:
  • FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես առաջատար ներդրող, FMO- ն զարգացող երկրներում և զարգացող շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին` ներդրումներ իրականացնելով հավակնոտ ծրագրերում և ձեռնարկություններում: FMO-ն հավատացած է, որ ուժեղ մասնավոր հատվածը տանում է դեպի տնտեսական եւ սոցիալական զարգացում: Ընկերությունն ունի ավելի քան 45 տարվա հաջողված փորձ `հնարավորություն տալով մարդկանց կիրառել իրենց հմտությունները և բարելավել կյանքի որակը:  FMO- ն շեշտը դնում է տնտեսության զարգացման համար կարևոր երեք ոլորտների վրա` ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես, սնունդ և ջրային տնտեսություն:  Ավելի քան 90 երկրներում ունենալով 9,2 միլիարդ եվրո արժողությամբ պորտֆել` ընկերությունը հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացումը խթանող  խոշոր բանկերից մեկը:

Աղբյուրը՝ https://www.1in.am/2342575.html

Էջը թարմացվել է` 17.01.2019 | 10:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: