Օնլայն բանկինգ
Loan inner

Հիփոթեքային վարկերի տեղափոխում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է Ձեր հիփոթեքային վարկի մարման ճկուն պայմաններ: Տեղափոխելով Ձեր հիփեթոքային վարկն ՀՀ տարածքում գործող այլ բանկերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ՝ Դուք կարող եք օգտվել վարկավորման հետևյալ պայմաններից:

  • Տոկոսադրույք

    9% Մինչև 120 ամիս - 9%, 121-րդ ամսից մինչև 180 ամիս 7% + 6 ամսական LIBOR

  • Ժամկետ

    180 ամիս

  • Առավելագույն գումար

    300,000 ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ
Վարկառու

22  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Համավարկառու 22  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Վարկի նպատակ Այլ բանկից հիփոթեքային վարկի տեղափոխում (բացառությամբ վերանորոգման և կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի)
Հավելյալ պայման

Ներկայացվում են տեղափոխման ենթակա վարկի`

Վարկային, գրավի և առք ու վաճառքի պայմանագրեր:

Արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար 300,000 ԱՄՆ դոլար
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն Գնահատված շուկայական արժեքի մինչև  70%,
Գրավի առարկա Տեղափոխման ենթակա հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույք,  իսկ նշված Վարկ/Գրավ հարաբերակցությունը գերազանցելու դեպքում` բանկի համար ընդունելի լրացուցիչ  այլ անշարժ գույք
Վարկի ժամկետ Մինչև 180 ամիս
Տարեկան տոկոսադրույք Մինչև 120 ամիս - 9% (ինը տոկոս), 121-րդ ամսից մինչև 180 ամիս 7% (յոթ տոկոս) + 6 (վեց) ամսական LIBOR
Վարկի մարումներ Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների

մարումներ

Ամենամսյա
Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գույքի ապահովագրություն` վարկի մնացորդային գումարի չափով

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օր
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի սպասարկման վճար Չի սահմանվում
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր Չի գանձվում
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի 

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։

Բնակարանային ֆինանսավորման հիփոթեքային վարկի հայտ-անկետա

Տեղեկանք

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Վերաֆինանսավորման ենթակա պարտավորության չափը հավաստող փաստաթուղթ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

  • Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
  • Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին 
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով
Կարևոր է իմանալ
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • "ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:

 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ի վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

 

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.12.2018 | 16:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: