Օնլայն բանկինգ
Loan inner

Գյուրջյան փողոցի 11/3 հասցեում բնակարանների ձեռքբերում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընձեռում է հնարավորություն ձեռք բերել Ձեր երազած բնակարանը Գյուրջյան փողոցում գտնվող բազամաբնակարան շենքում: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել մեր վարկային մասնագետներին՝ մոտենալով Բանկի՝ Ձեզ մոտ գտնվող մասնաճյուղերից որևէ մեկը: 

 

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ – 11%, ԱՄՆ դոլար-9% ԱՄՆ դոլար – 1-5 տարի` 9% , այնուհետև 7% + 6 ամսական LIBOR

  • Ժամկետ

    ՀՀ դրամ – 240 ամիս ԱՄՆ դոլար – 180 ամիս

  • Առավելագույն գումար

    25.000.000 ՀՀ դրամ , 50,000 ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • ”ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
Կարևոր է իմանալ
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Տրամադրման պայմաններ
Վարկառու

20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Համավարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Վարկի նպատակ Բնակարանի ձեռքբերում
Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

25.000.000  ՀՀ դրամ

50.000  ԱՄՆ դոլար

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

1.ՀՀ դրամի դեպքում` շուկայական արժեքի մինչև 70%

2. ԱՄՆ դոլարի դեպքում`  շուկայական արժեքի մինչև 80%,

 լրացուցիչ անշարժ գույքի գրավի դեպքում`  100% , ընդ որում ձեռքբերվող բնակարանի և գրավադրվող  լրացուցիչ անշարժ գույքի շուկայական արժեքների հանրագումարը պետք է կազմի վարկի գումարի առնվազն 130%

Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը
Վարկի ժամկետ

ՀՀ դրամ – 240 ամիս

ԱՄՆ դոլար – 180 ամիս

Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ – 11% (տասնմեկ տոկոս)

ԱՄՆ դոլար –  1-5 տարի`  9% (ինը տոկոս), այնուհետև 7% (յոթ տոկոս)  + 6 (վեց) ամսական LIBOR 

Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

ՀՀ դրամ – դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով և գույքի ապահովագրություն` վարկի մնացորդային գումարի չափով

ԱՄՆ դոլար – միայն գույքի ապահովագրություն`  վարկի մնացորդային գումարի չափով

Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր Չի գանձվում
Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի ուսումնասիրության վճար 5.000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 70.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 120.000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի

Տեղեկանք

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.12.2018 | 13:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: