Օնլայն բանկինգ
Loan inner

Պուշկին 25 հասցեում բնակարանների ձեռքբերում

Կիսվել`

Դիմե՛ք մեզ և ստացե՛ք հնարավորություն ձեռք բերելու բնակարան Պուշկին 25 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում: 

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ – 14% ԱՄՆ դոլար – 9%, Եվրո -8% ԱՄՆ դոլար – 1-5 տարի` 9% , այնուհետև 7% + 6 ամսական LIBOR, Եվրո – 1-5 տարի` 8% , այնուհետև 7% + 6 ամսական EURIBOR

  • Ժամկետ

    ՀՀ դրամ – 60 ամիս, ԱՄՆ դոլար – 180 ամիս, Եվրո -180 ամիս

  • Առավելագույն գումար

    100.000.000 ՀՀ դրամ , 500,000 ԱՄՆ դոլար, 500.000 Եվրո

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո

Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:


Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

 

Կարևոր է իմանալ
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Տրամադրման պայմաններ
Վարկառու

20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը

Համավարկառու 20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը
Վարկի նպատակ Բնակարանի ձեռքբերում
Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկի առավելագույն գումար

100.000.000 ՀՀ դրամ,

500.000 ԱՄՆ դոլար,

500.000 Եվրո:

Վարկ/Գրավ առավելագույն

 հարաբերակցություն

Կառուցվող շենքի դեռևս չկառուցված բնակարանի ձեռքբերման դեպքում ` լրացուցիչ գույքի գրավի գնահատված արժեքի մինչև 70%,

Կառուցվող շենքի 80% և ավել ավարտվածությամբ բնակարանի ձեռքբերման դեպքում` գնահատված շուկայական արժեքի մինչև 70%, կամ գնահատված լիկվիդային արժեքի մինչև 95%

Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը, լրացուցիչ գույք Երևան քաղաքում* (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)
Վարկի ժամկետ

ՀՀ դրամ –  մինչև 60 ամիս,

ԱՄՆ դոլար –  մինչև 180 ամիս,

Եվրո- մինչև 180 ամիս:

Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ – 14% (տասնչորս տոկոս)

ԱՄՆ դոլար –  1-5 տարի`  9% (ինը տոկոս), այնուհետև 7% (յոթ տոկոս)  + 6 (վեց) ամսական LIBOR

Եվրո –  1-5 տարի`  8% (ութ տոկոս),  այնուհետև 7% (յոթ տոկոս)  + 6 (վեց) ամսական EURIBOR

Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարներիմարումներ Ամենամսյա
Ապահովագրություն Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով, իսկ կառուցապատումն ավարտվելուց հետո նաև գույքի ապահովագրություն` վարկի մնացորդային գումարի չափով
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր Չի գանձվում

Վարկառուի և համավարկառուներիվարկային 

պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում` դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի ուսումնասիրության վճար 5.000  ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 70.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 120.000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի


Լրացուցիչ գույք Երևան քաղաքում - գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, ընդ որում`

  • Գույքը չպետք է գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի սեփականության վկայականում չպետք է լինեն ինքնակամ շինություններ,
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում:

Տեղեկանք

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.12.2018 | 13:11

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: