Օնլայն բանկինգ
Loan inner

Բյուզանդի փողոցի 87 հասցեում բնակարանների ձեռքբերում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի միջոցով Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել բնակարան Բյուզանդի փողոցի 87 հասցեում գտնվող շենքում: Հիփոթեքային վարկի համար կարող եք դիմել՝ մոտենալով մեր վարկային մասնագետներին:

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ – 12% ԱՄՆ դոլար – 8.5%

  • Ժամկետ

    ՀՀ դրամ – 240 ամիս, ԱՄՆ դոլար – 180 ամիս

  • Առավելագույն գումար

    100.000.000 ՀՀ դրամ , 300,000 ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • "ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ի վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

 

Կարևոր է իմանալ
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Տրամադրման պայմաններ
Վարկառու

20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ:Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը:

Համավարկառու 20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը
Երաշխավոր

20  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը չի հանդիոսանում ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը

Իրավաբանական անձ

Վարկի նպատակ Բնակարանի ձեռքբերում
Արժույթ

ՀՀ դրամ,

ԱՄՆ դոլար:

Վարկի առավելագույն գումար

100.000.000  ՀՀ դրամ,

300.000  ԱՄՆ դոլար:

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն Կառուցվող շենքի 80% և ավել ավարտվածությամբ բնակարանի ձեռքբերման դեպքում` գնահատված շուկայական արժեքի մինչև 70%, կամ գնահատված լիկվիդային արժեքի մինչև 100%:
Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը
Կանխավճար Ներկայացվում է տեղեկանք կառուցապատողից կանխավ վճարված գումարի վերաբերյալ  կամ   համաձայն բանկում գործող կարգի (գումարը մուտքագրվում է վարկառուի անվամբ բանկում բացված հաշվին)
Վարկի ժամկետ

ՀՀ դրամ –  մինչև 120 ամիս,

ԱՄՆ դոլար –  մինչև 180 ամիս:

Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ – 12% 

ԱՄՆ դոլար – 8.5% 

Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ապահովագրություն Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով, իսկ կառուցապատումն ավարտվելուց հետո միայն գույքի ապահովագրություն` վարկի մնացորդից:
Գույքի գնահատում Ավարտական ակտը ստանալուց հետո պարտադիր կատարվում է գույքի գնահատում Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից:
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր Չի գանձվում
Վարկառուի, համավարկառուների և առկայության դեպքում երաշխավորների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում` դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի:
Հայտի ուսումնասիրության վճար 5.000  ՀՀ դրամ:
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 50.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի:


Լրացուցիչ գույք Երևան քաղաքում - գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, ընդ որում`

  • Գույքը չպետք է գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի սեփականության վկայականում չպետք է լինեն ինքնակամ շինություններ,
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում:

Տեղեկանք

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.12.2018 | 13:12

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: