Օնլայն բանկինգ
Ալեքսանդր Չեխովի փողոց 28/2 հասցեում բնակարանների ձեռքբերում

Ալեքսանդր Չեխովի փողոց 28/2 հասցեում բնակարանների ձեռքբերում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկերի միջոցով Դուք կարող եք ձեռք բերել բնակարան Ալեքսանդր Չեխովի 130/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր մասնագետներին՝ մոտենալով Ձեզ մոտ գտնվող Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը:  

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ – 12․5% ԱՄՆ դոլար – 8.99% սկսած 61-րդ ամսից տոկոսները փոխվում են

  • Ժամկետ

    120-240 ամիս

  • Առավելագույն գումար

    60.000.000 ՀՀ դրամ , 120,000 ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ
Վարկառու

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Համավարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Երաշխավոր 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը։
Իրավաբանական անձ
Վարկի նպատակ Բնակարանի ձեռքբերում
Արժույթ ՀՀ դրամ,ԱՄՆ դոլար
Վարկի նվազագույն գումար 5.000.000 ՀՀ դրամ 
10.000 ԱՄՆ դոլար,
Վարկի առավելագույն գումար

60.000.000 ՀՀ դրամ

120.000 ԱՄՆ դոլար,

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

1. Մինչև 100% գնահատված շուկայական արժեքի - ձեռքբերվող գույքի  կամ ձեռքբերվող գույքի գնման իրավունքի դեպքում։

2.  Մինչև 100%գույքի ձեռքբերման գնի - լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, բայց ոչ ավել քան գրավադրվող գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 80%։

 

Կանխավճար

Բանկում գնորդի անունով բացված դրամային հաշվին կամ ներկայացվում է տեղեկանք կառուցապատողից կատարված կանխավճարի վերաբերյալ։

Վարկի տրամադրման եղանակ

1. Փուլային (անկանխիկ)`  եթե գրավադրվում է միայն  ձեռքբերվող գույքի գնման իրավունքը։

1-ին փուլ` տրամադրման ենթակա վարկի գումարի 60%- չափով,

2-րդ փուլ՝  շինարարական աշխատանքների 100% ավարտվածության դեպքում  տրամադրման ենթակա վարկի գումարի 40%- չափով։

2. Միանվագ, (անկանխիկ)` լրացուցիչ գույքի առկայության դեպքում, բայց ոչ ավել քան գրավի գնահատված շուկայական արժեքի 80%:

Գրավի առարկա Ձեռքբերվող գույքը կամ ձեռքբերվող գույքի գնման իրավունքը, լրացուցիչ Անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով։
Վարկի ժամկետ

120-240 ամիս

Տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամի դեպքում -   մինչև 60 ամիս - 12.5%, 61-րդ ամսից մինչև 240 ամիս ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության  կորի տոկոսադրույք + 3%, իսկ  ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության  կորի տոկոսադրույքի  կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ՀՀ ԿԲ  կողմից սահմանված վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
ԱՄՆ դոլարի դեպքում - մինչև 60 ամիս - 8․99%, 61-րդ ամսից մինչև 240 ամիս 7% + 6 ամսական LIBOR, իսկ LIBOR-ի կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից սահմանվող Նպատակային դաշնային միջոցների տոկոսադրույքի (Federal funds rate) վերին սահմանային ցուցանիշը:

 

 Վարկի մարումներ

ՀՀ դրամ –  անուիտետ

ԱՄՆ դոլար –  անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա

 
 Վարկի և տոկոսագումարների մարումներ  Ամենամսյա՝ Անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա (մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով` միայն տոկոսագումարի ամենամսյա մարման, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ)
 Ապահովագրություն  Դժբախտ պատահարներից ապահովագրություն մինչև գույքի ավարտական աստիճան՝  վարկի մնացորդի չափով։
Գույքի ապահովագրություն՝  վարկի մնացորդի չափով:
 Ժամկետանց գումարի գծով տույժ  Օրական 0.06%
 Ժամկետանց տոկոսի գծով տույժ  Օրական 0.07%
 Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր  Չի գանձվում
Վարկառուի, համավարկառուների և երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով)
 Վարկունակության վերլուծություն  Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի ուսումնասիրության վճար 10.000  ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը 50,000ՀՀ դրամ առավելագույնը 100.000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ փուլի տրամադրումից առաջ պարտադիր),
Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի
Վերականգվող վարկավորման հնարավորություն Վարկի գործողության առաջին 84 ամիսների ընթացքում մարված մայր գումարի մինչև 50% չափով վարկավորման հնարավորություն։

Տեղեկանք

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Կարևոր է իմանալ
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրավը ենթակա է ապահովագրման` ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագներով, վարկի գործողության ամբողջ ժամկետով: Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի վաղաժամ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • "ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:

 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ի վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  •  Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

 

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 22.08.2019 | 17:58

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: