Օնլայն բանկինգ
Անմիջապես կառուցապատողից բնակարանների ձեռքբերում

Անմիջապես կառուցապատողից բնակարանների ձեռքբերում

Կիսվել`

Եթե որոշել եք ձեռք բերել բնակարան, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Ձեզ է առաջարկում անմիջապես կառուցապատողներից բնակարանի ձեռքբերման հնարավորություն:  

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    60-180 ամիս

  • Առավելագույն գումար

    50․000․000 ՀՀ դրամ, 100.000 ԱՄՆ դոլար

  • Տոկոսադրույք

    Սկսած 12․5%-ից ՀՀ դրամի դեպքում, սկսած 9%-ից ԱՄՆ դոլարի դեպքում Մինչև 60 ամսի դեպքում

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու*

22տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը

Համավարկառու* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը վարկառուի ընտանիքի անդամ է և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Երաշխավոր

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը վարկառուի ընտանիքի անդամ է և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Իրավաբանական անձ

Վարկի նպատակ Անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերում
Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի նվազագույն գումար

5․000․000 ՀՀ դրամ

10․000 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար 50․000․000 ՀՀ դրամ, 100.000  ԱՄՆ դոլար
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն Գնահատված շուկայական արժեքի մինչև 80%
Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը կամ ձեռքբերվող գույքի գնման իրավունքը, լրացուցիչ Անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով
Կանխավճար Բանկում գնորդի անունով բացված դրամային հաշվին կամ ներկայացվում է տեղեկանք կառուցապատողից կատարված կանխավճարի վերաբերյալ
Վարկի ժամկետ 60-180 ամիս
Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամի դեպքում -   մինչև 60 ամիս - 12.5%,

61-րդ ամսից մինչև 180 ամիս ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության  կորի տոկոսադրույք + 3%, իսկ  ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության  կորի տոկոսադրույքի  կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ՀՀ ԿԲ  կողմից սահմանված վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
ԱՄՆ դոլարի դեպքում - մինչև 60 ամիս - 9%, 61-րդ ամսից մինչև 180 ամիս 7% + 6ամսական LIBOR, իսկ LIBOR-ի կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից սահմանվող Նպատակային դաշնային միջոցների տոկոսադրույքի (Federal funds rate) վերին սահմանային ցուցանիշը:

Վարկի մարումներ Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Միայն գույքի ապահովագրություն` վարկի մնացորդային գումարի չափով

Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%

Վարկառուի և համավարկառուների վարկային 

պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օր
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի ուսումնասիրությանվճար 10.000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 1% չափով, նվազագույնը 40․000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100․000 ՀՀ դրամ
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

* Վարկառուն և Համավարկառուն պետք է հանդիսանան ձեռքբերվող գույքի համասեփականատեր

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

*Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*
Այլ պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար 15,000-35.000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0.15-0.16%
Նոտարական վավերացման վճար 47,000-60,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 105,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 30․000 ՀՀ դրամ

*ներառյալ ԱԱՀ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի վերաբերյալ լիազոր որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. ”ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
  8. ԵՎ այլն: 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
  9. ԵՎ այլն:
Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 14.10.2019 | 16:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: