Օնլայն բանկինգ
Loan inner

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագիր

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակում: Ծանոթացեք վարկային պայմաններին այստեղ, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել մեր վարկային մասնագետներին՝ մոտենալով Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը: 

  • Տոկոսադրույք

    7.95%

  • Ժամկետ

    120-240 ամիս

  • Առավելագույն գումար

    25.000.000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • ”ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
Կարևոր է իմանալ

● Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

● Ապահովագրող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

● Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

● Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

● Վարկունակությունը գնահատելիս վարկառուի, համավարկառուի և նրանց ընտանքիների անդամների կողմից տրամադրված երաշխավորությունները դիտարկվելու են 50% /հիսուն/ տոկոսի չափով:

● Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող 

  • Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
  • Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին 
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով
Ծրագրում ընդգրկված շահառուներ ըստ աշխատավայրերի և մասնագիտությունների

  Հայաստանի Հանրապետության բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական  ընկերությունների մասնագետներ

  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների մասնագետներ, ՏՏ մասնագետներ

  Հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների մասնագետներ

  ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողներ

  ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողներ

√  ՀՀ Կառավարության աշխատակազմի աշխատողներ

  ՀՀ Ազգային անվտանգության և հանրային խորհուրդների աշխատակազմի աշխատողներ

  Նախարարությունների, գերատեսչությունների պետական, քաղաքացիական, համայնքային և հատուկ ծառայողներ

  Թանգարանների, արվեստի և մշակույթի այլ կենտրոնների աշխատողներ

  Դասախոսներ, գիտաշխատողներ, բժիշկներ, արվեստագետներ, լրագրողներ, մանկավարժներ (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների), մարզիկներ

  Պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներ

  “Հայաստանի ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի աշխատողներ

Տրամադրման պայմաններ
Վարկառու

20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է “Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին” ծրագրի շահառու:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 45 (քառասունհինգ) տարեկանը

Համավարկառու 20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը
Վարկի նպատակ Բնակարանի ձեռքբերում
Արժույթ  ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը չի կարող գերազանցել ձեռքբերվող բնակարանի արժեքի 90%-ը
Կանխավճար

Բանկում կանխավճար չի կատարվում:

Ներկայացվում է տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված կանխավճարի վերաբերյալ` նվազագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով

Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը
Վարկի ժամկետ 120-240 ամիս
Տարեկան տոկոսադրույք 7.95%
Վարկի մարումներ Անուիտետ
Վարկի տրամադրման եղանակ

Փուլային

1-ին փուլ` առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 50%

2-րդ փուլ`  առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի 30%

3-րդ փուլ`  առավելագույնը բնակարանի ձեռքբերման արժեքի  10%, ընդ որում 3-րդ փուլը տրամադրվում է  միայն շինարարության ավարտից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա բնակարանը գնելու իրավունքը բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով փոխարինման և բնակարանի նկատմամբ բանկի գրավի իրավունքի պետական գրանցման դեպքում:

Վարկը կարող է տրամադրվել միանվագ միայն այն դեպքում, երբ վարկառուն դիմել է վարկավորման միայն վերջին մասնաբաժնի ստացման համար:

Այդ դեպքում ներկայացվում է  տեղեկանք “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ից կատարված վճարների վերաբերյալ:

Վարկի և տոկոսագումարներիմարումներ Ամենամսյա
Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի գումարները փոխանցվում են “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ի Բանկում բացված հաշվին

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Վարկառուի, համավարկառուների դժբախտ պատահարներից  և գույքի ապահովագրություն:

Դշբախտ պատահարներից ապահովագրությունը կատարվում է վարկի տրամադրման օրը` վարկի մնացորդային գումարի չափով:

Գույքի ապահովագրությունը կատարվում է վարկի 3-րդ փուլի տրամադրման ժամանակ, անկախ գնահատող կազմակերպության կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի գնահատումը կատարելուց հետո`  վարկի մնացորդային գումարի չափով:

Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի սպասարկման վճար Չի սահմանվում
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր Չի գանձվում
Մոնիտորինգ

Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 (երեք) ամիսը մեկ անգամ:

Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի

Տեղեկանք

Ուշադրություն`

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմանները ուժի մեջ են մտնում 27.02.2017թ.-ից

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.12.2018 | 13:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: