Օնլայն բանկինգ
Տ.Պետրոսյան 40/2 հասցեում բնակարանների ձեռքբերում

Տ.Պետրոսյան 40/2 հասցեում բնակարանների ձեռքբերում

Կիսվել`

Հիփոթեքային վարկավորման նոր առաջարկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից։ Այսուհետ հիփոթեքային վարկեր տրամադվում են նաև Դավիթաշեն 4-րդ թաղամասում, Տ․ Պետրոսյան 40/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։ 

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

  • Նվազագույն գումար

    5.000.000 ՀՀ դրամ, 10.000 ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    60.000.000 ՀՀ դրամ, 120.000 ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    120-240 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու

 

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Համավարկառու

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Երաշխավոր

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը

Իրավաբանական անձ

Վարկի նպատակ

Բնակարանի ձեռքբերում

Վարկի արժույթ

 

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումար

5.000.000 ՀՀ դրամ

10.000 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

60.000.000 ՀՀ դրամ

120.000 ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն ժամկետ

120 ամիս

Վարկի առավելագույն ժամկետ

240 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամի դեպքում -   մինչև 60 ամիս - 11.5%, 61-րդ ամսից մինչև 240 ամիս ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության  կորի տոկոսադրույք + 3%, իսկ  ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության  կորի տոկոսադրույքի  կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ՀՀ ԿԲ  կողմից սահմանված վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԱՄՆ դոլարի դեպքում - մինչև 60 ամիս - 8․99%, 61-րդ ամսից մինչև 240 ամիս 7% + 6 ամսական LIBOR, իսկ LIBOR-ի կիրառության անհնարինության դեպքում՝ 7% + ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից սահմանվող Նպատակային դաշնային միջոցների տոկոսադրույքի (Federal funds rate) վերին սահմանային ցուցանիշը

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք*

ՀՀ դրամ - 12.2-13.3%

ԱՄՆ դոլար - 9.5%-10.5%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

  • Մինչև 100% գնահատված շուկայական արժեքի - ձեռքբերվող գույքի  կամ ձեռքբերվող գույքի գնման իրավունքի դեպքում
  • Մինչև 100% գույքի ձեռքբերման գնի - լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, բայց ոչ ավել քան գրավադրվող գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 80%

Գրավի առարկա

Ձեռքբերվող գույքը կամ ձեռքբերվող գույքի գնման իրավունքը, լրացուցիչ Անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով

Կանխավճար

Բանկում գնորդի անունով բացված դրամային հաշվին կամ ներկայացվում է տեղեկանք կառուցապատողից կատարված կանխավճարի վերաբերյալ

Վարկի տրամադրման եղանակ

1. Փուլային (անկանխիկ)`  եթե գրավադրվում է միայն  ձեռքբերվող գույքի գնման իրավունքը։

1-ին փուլ` տրամադրման ենթակա վարկի գումարի 80%- չափով

2-րդ փուլ՝  շինարարական աշխատանքների 100% ավարտվածության դեպքում  տրամադրման ենթակա վարկի գումարի 20%- չափով

2. Միանվագ, (անկանխիկ)` լրացուցիչ գույքի առկայության դեպքում, բայց ոչ ավել քան գրավի գնահատված շուկայական արժեքի 80%

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա՝ Անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա (մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս  արտոնյալ ժամանակահատվածով`  միայն տոկոսագումարի ամենամսյա մարման, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ)

Հայտի ուսումնասիրության վճար

10,000ՀՀ դրամ

Վարկի սպասարկման վճար (միանվագ) Վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ առավելագույնը  100,000 ՀՀ դրամ

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:Դժբախտ պատահարներից ապահովագրություն մինչև գույքի ավարտական աստիճան՝  վարկի մնացորդի չափով։ Գույքի ապահովագրություն՝  վարկի մնացորդի չափով

Մոնիտորինգ

Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ փուլի տրամադրումից առաջ պարտադիր),

Շինարարության ավարտից հետո մոնիտորինգը կատարվում է համաձայն Բանկում գործող կարգի

Վերականգվող վարկավորման հնարավորություն  Վարկի գործողության առաջին 84 ամիսների ընթացքում մարված մայր գումարի մինչև 50% չափով վարկավորման հնարավորություն

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.06%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.07%

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

*Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 20․01․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 500 ՀՀ դրամ։ 

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։

Ճշգրտվող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, ընդ որում ոչ ավել, քան առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետ և ոչ պակաս, քան առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8  տոկոսային կետ։

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ*
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*
Այլ պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար 15,000-35,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0,16%
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության վճար 0,15-0,16%
Նոտարական վավերացման վճար 47,000-60,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 105,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 30,000 ՀՀ դրամ

 *Ներռայալ ԱԱՀ։

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող 

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում՝ բացառությամբ երաշխավորությունների։
  3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 

Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում։
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.

  • Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Տոկոսագումարները
  • Մայր գումարը։
Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 26.08.2020 | 16:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: