Օնլայն բանկինգ
Loan inner

Բանկի կողմից կառուցապատման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ օգնությամբ այսուհետ կարող եք ձեռք բերել հիփոթեքային վարկեր բնակելի տան կառուցապատման նպատակով: 

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    120,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    120 - 180 ամիս

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ 12%, ԱՄՆ դոլար 8,99% ՀՀ դրամ՝ 1-5 տարի` 12%, այնուհետև 10 տարեկան պարտատոմսերի եկամտաբերության տոկոսադրույք + 3% ԱՄՆ դոլար՝ 1-5 տարի՝ 8,99%, այնուհետև 7%+6ամսական LIBOR

Տրամադրման պայմաններ
Վարկառու

20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ:

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը

Համավարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը:
Երաշխավոր

20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը։

Իրավաբանական անձ։

Վարկի նպատակ Բնակելի տան կառուցապատում
Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումար

5.000.000 ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

120,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար

Գրավի առարկա Կառուցապատման նպատակով ձեռքբերված հողը և/կամ ձեռք բերվող հողը և/կամ լրացուցիչ անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով
Վարկի տրամադրման եղանակ

1. Փուլային՝ համաձայն ներկայացված նախահաշվի, բայց ոչ ավել, քան գրավի շուկայական արժեքի 70%:

1-ին փուլ՝ համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան արտաքին և ներքին պատերի շինարարական աշխատանքների համար

3-րդ փուլ առավելագույնը կառուցվող բնակելի տան արդեն իսկ կառուցված բնակելի տան ներքին հարդարման համար

Վարկ/Գրավ հարաբերակցություն
  1. Մինչև 70% (յոթանասուն տոկոս) ձեռքբերվող գույքի գնահատված շուկայական արժեքի։
  2.  Մինչև 100% (մեկ հարյուր տոկոս) լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, բայց ոչ ավել քան գրավադրվող գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 70% (յոթանասուն տոկոս)
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, փոխանցվում է կանխավճարի հետ միասին վաճառողի հաշվին
Վարկի ժամկետ 120 - 180 ամիս
Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 1-5 տարի`  12%, այնուհետև 10 տարեկան պարտատոմսերի եկամտաբերության տոկոսադրույք + 3%

ԱՄՆ դոլար՝ 1-5 տարի՝ 8,99%, այնուհետև 7%+6ամսական LIBOR

Վարկի տրամադրման եղանակը Փուլային՝ կանխիկ/անկանխիկ
Վարկի և տոկոսագումարի մարումներ Ամենամսյա՝ անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա (մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով՝ միայն տոկոսագումարի ամենամսյա մարման, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ)
Ապահովագրություն Պարտադիր, յուրաքանչյուր տարի: Դժբախտ պատահարներից՝ վարկի մնացորդի չափով, իսկ կառուցապատումն ավարտվելուց հետո գույքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի չափով
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկառուի, համավարկառուի և երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով)
Վարկունակության վերլուծություն Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի
Հայտի ուսումնասիրության վճար 10.000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Վարկի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ

Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 3 ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ և 3-րդ փուլերի տրամադրումից առաջ պարտադիր)

Շինարարության ավարտիվ հետո մոնիտորինգը կատարվում է Բանկում գործող կարգի

Վերականգվող վարկավորման հնարավորություն Վարկի գործողության առաջին 84 ամիսների ընթացքում մարված մայր գումարի մինչև 50% չափով վարկավորման հնարավորություն
Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների և/կամ երաշխավորների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
  • Տեղեկանք` լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից
  • Տեղեկանք հարկային  տեսչությունից անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը` (առկայության դեպքում)
  • Ճարտարապետահատակագծային առաջադրանք` տրված համայնքի կողմից
  • Կառուցվող օբյեկտի համաձայնեցված նախագիծ
  • Համայնքի կողմից տրված շինարարության թույլտվություն
  • Շինարարական աշխատանքների նախահաշիվ (այն հաստատվում է թե վարկառուի և թե Բանկի ներկայացուցչի՝ ԳԿ աշխատակցի կողմից)
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթեր

  • Գույքի ապահովագրության պայմանագրեր
  • Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ և/կամ հողի գնահատման
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն` վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

* -նշված կետերում թվարկված փաստաթղթերի առկայությունը ներկայացվում են մասնագետի պահանջով ըստ անհրաժեշտության։

-Վարկառուն կամ Համավարկառուն պետք է հանդիսանան կառուցապատման նպատակով գրավադրվող հողի սեփականատեր

Տեղեկանք

Կարևոր է իմանալ
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկը վաղաժամ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

    Վարկը սահմանված պայմանագրի կետերի չսպասարկվելու դեպքում կիրառվում են ժամկետանց մայր գումարի տույժ ժամկետանց տոկոսագումարի տույժ, ինչպես նաև կարող է հարցը լուծվել դատական կամ արտադատական կարգով: 

    Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  • ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  • Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  • 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 


Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  • Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  • Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  • Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  • Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  • Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

 

Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 10:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: