Օնլայն բանկինգ
Հետաքրքիր փաստեր

Հետաքրքիր փաստեր

Կիսվել`

Միջազգային ապրանքահումքային շուկաներ

Չինաստանում  արտահանման ծավալն ապրիլին անսպասելիորեն բարձր  ցուցանիշ էր գրանցել: Տարեկան կտրվածքով  այն աճել էր 3.5%-ով, մինչդեռ կանխատեսվում էր  15% -անոց անկում:  Իսկ ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել էր կանխատեսվածից ավելի շատ՝ 14.2%-ով:  

Ի դեպ, Չինաստանի արտահանման ծավալների աճը, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, պայմանավորված էր  առաջին հերթին դեպի այլ երկրներ չինական բժշկական ապրանքների և սարքավորումների արտահանման աճով:

Ներդրողների վարքագծի վրա մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածությունը: Եթե Չինաստանը չկարողանա կատարել իր պարտավորությունները ամերիկյան ապրանքների գնումների հետ կապված, ապա ԱՄՆ-ն կարող է խզել առևտրային գործարքը: Դրանով Պեկինը պարտավորվում է երկու տարվա ընթացքում 200 մլրդ դոլարով ավելացնել ամերիկյան ապրանքների գնումները։  Պայմանագիրը ուժի մեջ էր մտել փետրվարի 15-ից, երբ կորոնավիրուսի տարածումը նոր թափ էր ստանում: Սակայն, կարանտինային սահմանափակումները և տնտեսական ակտիվության նվազումը մեծ հարված հասցրին համաշխարհային, այդ թվում նաև Չինաստանի տնտեսությանը:

Հումքային շուկա  

Նավթ  ԱՄՆ-ում ակտիվ նավթահորերի թիվը, համաձայն Baker Hughes ընկերության տվյալների, նախորդ շաբաթվա ընթացքում նվազել է 33-ով` կազմելով 292: Ցուցանիշը վերջին անգամ 300-ից իջել էր 2007-2009թթ. ֆինանսական ճգնաժամի տարիներին:

Նավթի գները բարձրացել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան անսպասելիորեն հայտարարել է հունիսին արտադրության կրճատումների մտադրության մասին` փորձելով օգնել նվազեցնել համաշխարհային շուկայում ավելցուկը, որը ավելանում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով վառելիքի նկատմամբ պահանջարկի անկմանը զուգընթաց: Սաուդյան Արաբիան հայտնել է, որ հունիսին արդյունահանումը կկրճատի ևս 1 մլն բարելով 1 օրում` նվազեցնելով ընդհանուր արդյունահանումը մինչև 7.5 մլն բարել 1 օրում, ինչը գրեթե 40%-ով պակաս է ապրիլի ցուցանիշից:

Ոսկի -Ներդրողներն ավելի շատ հակված են դեպի ցածր ռիսկային ակտիվ համարվող ոսկին և ԱՄՆ դոլարը, քանի որ նրանք վստահ չեն, որ հնարավոր կլինի արագ վերականգնել տնտեսական ակտիվությունը։ Միաժամանակ  կարծում են նաև, որ կարանտինային միջոցառումների մեղմացումը կարող է հանգեցնել կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բռնկմանը: Մտավախություններ են առաջացել հատկապես այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի և Գերմանիայի կողմից կարանտինային սահմանափակումների թուլացումից հետո կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը այդ երկրներում աճ է գրանցել:

 

 

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 13.05.2020 | 17:19

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: