Օնլայն բանկինգ
«Գարնանային #ակնթարթներ»
08.03.2020 - 07.04.2020
Կիսվել`

«Գարնանային #ակնթարթներ»


Ակցիայի շրջանակում բոլոր այն իգական սեռի քարտապանները, ովքեր մարտի 08-ից ապրիլի 07-ը ներառյալ կկատարեն նվազագույնը 50,000 ՀՀ դրամ և ավել կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գնումներ և 2020 թվականի ապրիլի 08-ից 2020 թվականի 10-ն ընկած ժամանակահատվածում կհաստատեն իրենց մասնակցությունը խաղարկությանը Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին, կմասնակցեն խաղարկության։

 Քարտապանները խաղարկությանն իրենց մասնակցությունը կարող են հաստատել 2 եղանակով՝

  1. ուղարկելով փակ հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին՝ նշելով իրենց անուն/ազգանուն/հայրանունը, հեռախոսահամարը, էլ.հասցեն, որ թողել են բանկում գրանցվելիս, այն քարտատեսակը, որով անկանխիկ գործարքներ են կատարել և հաստատելով իրենց մասնակցությունը խաղարկությանը,
  2. ուղարկելով էլ.հաղորդագրություն springmoments@araratbank.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով իրենց անուն/ազգանուն/հայրանունը, հեռախոսահամարը, այն քարտատեսակը, որով նշված ժամանակահատվածում կատարել են անկանխիկ գնումներ և հաստատելով իրենց մասնակցությունը խաղարկությանը։ 

Ուշադրություն․

  • այն դեպքում, երբ քարտապանն իր մասնակցությունն է հաստատում խաղարկությանը Բանկի սոցիալական ցանցի միջոցով, պարտադիր պայման է հանդիսանում տվյալ սոցիալական ցանցի էջը հավանելը կամ հետևելը։
  • Ակցիայի չեն մասնակցում կոմունալ վճարումներն ու առցանց գնումները
  • Խաղարկությունը տեղի կունենա Բանկի գլխամասային գրասենյակում Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին LIVE ցուցադրմամբ, որի ընթացքում կխաղարկվեն 8 նվերներ։

Էջը թարմացվել է` 06.03.2020 | 18:55

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: