Օնլայն բանկինգ
«Ամանորյա երազանք» հիփոթեքային ԱԿՑԻԱ
15.11.2019 - 25.12.2019
Կիսվել`

«Ամանորյա երազանք» հիփոթեքային ԱԿՑԻԱ


Ս․թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ «Ամանորյա երազանք» հիփոթեքային ակցիայի շրջանակում ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն առանց Բանկի կողմից գանձվող հայտի ուսումնասիրության, փաթեթի միանվագ սպասարկման վճարների, գույքի գնահատման, նոտարական և կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների։ Այսինքն՝ ակցիայի շրջանակներում բոլոր այն հաճախորդները, ովքեր կդիմեն հիփոթեքային վարկի ձեռքբերման համար, կվճարեն միայն վարկի տոկոսագումարները և գույքի ապահովագրության վճարը։ «Ամանորյա երազանք» ակցիայի շրջանակում 1-5 տարի ժամկետով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի անվանական տոկոսադրույքը 12․5%-ի փոխարեն կկազմի 12%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ 8․99%-ի փոխարեն՝ 8․5%: Վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի՝ 12․8%-14.4%, ԱՄՆ դոլարի դեպքում` 9%-10.7% :

 Ակցիան տարածվում է նաև այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերը տեղափոխելու դեպքում։

Էջը թարմացվել է` 27.11.2019 | 11:07

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: