Օնլայն բանկինգ
#SummerWithDinersClub․ Հատուկ առաջարկների փաթեթ Diners Club քարտերով
15.07.2019 - 15.10.2019
Կիսվել`

#SummerWithDinersClub․ Հատուկ առաջարկների փաթեթ Diners Club քարտերով


Ս․թ․ հուլիսի 15-ից հոկտեմբերի 15-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մեկնարկում է «#SummerWith#DinersClub արշավը», որի շրջանակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Diners Club վճարային քարտերի համար կգործեն նոր ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Մասնավորապես՝

-ԱՎՏՈՔԱՐՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, եթե Diners Club քարտապանի ավտոմեքենան ունի անսարքություն, որը գտնվում է Երևան քաղաքում և տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքի տարածքում։ Ծառայությունից քարտապանները կարող են օգտվել տարին 1 անգամ,

-ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ Զվարթնոց օդանավակայանից դեպի տուն վերադառնալու դեպքում։ Diners Club Young Professional քարտապանների համար առաջարկը հասանելի է տարին 1 անգամ, իսկ Diners Club Super Premium քարտապանների համար՝ տարին 2 անգամ` յուրաքանչյուր անգամ 3,000 ՀՀ դրամի չափով։ Իսկ գումարը կմուտքագրվի քարտատիրոջ հաշվին Diners Club քարտով վճարումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

  • 50% զեղչ Diners Club քարտեր Բանկի Գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում կամ օնլայն պատվիրելու դեպքում։

Diners Club վճարային քարտերի հնարավորություններին, արտոնություններին, տրամադրման պայմաններին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 14.08.2019 | 10:42

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: