Օնլայն բանկինգ
#Ria նվերներ «Գարունը կանանց համար» արշավի շրջանակում
07.03.2019 - 07.04.2019
Կիսվել`

#Ria նվերներ «Գարունը կանանց համար» արշավի շրջանակում


Կանանց գարնանային տոների առիթով ս․թ․ մարտի 7-ից ապրիլի 7-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Ռիա մանի միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով գումարներ փոխանցող կամ ստացող բոլոր իգական սեռի ներկայացուցիչների համար դրամական փոխանցումները նաև շահավետ կլինեն։

ԳԱՐՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ արշավի շրջանակում կանայք և աղջիկները բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, լրացնելով համապատասխան մասնակցության թերթիկները, կմասնակցեն խաղարկության։  Խաղարկության արդյունքում կընտրվեն 13 հաղթողներ, ովքեր կստանան ՀՀ լավագույն առևտրի և սպասարկման կետերի 15․000 և 20․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտեր։

Խաղարկության արդյունքների ամփոփումը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 12-ին, իսկ մրցանակները հաղթողներին կփոխանցվեն ս․թ․ ապրիլի 16-ին ժամը 18:00-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում։

 

Ուշադրություն

  • Ակցիան նախատեսված է 18 տարին լրացած բոլոր իգական սեռի ներկայացուցիչների համար։
  • Իգական սեռի հաճախորդը Ria Money համակարգով կատարելով մեկ գործարք կստանա Ակցիային մասնակցելու հնարավորություն` մասնակցության թերթիկի լրացման միջոցով։ Մեկ գործառնական օրվա համար մեկ հաճախորդի կողմից կարող է լրացվել մեկ թերթիկ:
  • Ակցիայի ընթացքում նույն հաճախորդի կողմից լրացված բոլոր մասնակցության թերթիկները մասնակցում են խաղարկությանը, սակայն մեկ մասնակիցը չի կարող խաղարկության ընթացքում ստանալ մեկից ավել մրցանակ:

 

Էջը թարմացվել է` 12.03.2019 | 11:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: