Օնլայն բանկինգ
ԱԿՑԻԱ «Տղամարդկանց համար»
28.01.2019 - 23.02.2019
Կիսվել`

ԱԿՑԻԱ «Տղամարդկանց համար»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Հայոց բանակի տոնի կապակցությամբ, 2019 թվականի հունվարի 28-ից փետրվարի 23-ը հայտարարում է ակցիա «Տղամարդկանց համար» և սիրով տեղեկացնում հատուկ առաջարկների մասին, որոնք նշված ժամանակահատվածում հասանելի կլինեն ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ: 

Այսպիսով, մինչև ս.թ փետրվարի 23-ը ներառյալ տղամարդիկ կարող են.

  • օգտվել ԱՎՏՈՎԱՐԿԻՑ -1% տոկոսադրույքով: Ի դեպ՝ ակցիայի շրջանակում ավտոմեքենաների գրավով ապահովված կամ ավտոմեքենաների ձեռքբերման համար տրվող վարկերը և օվերդրաֆտները կտրամադրվեն առանց եկամուտների վերլուծության՝ վարկ/գրավ հարաբերակցությունը 50%-ը չգերազանցելու դեպքում:
  • Բանկի MasterCard Gold և Diners Club քարտերի համար նշված ժամանակահատվածում կգործի -60% զեղչ, ինչպես օնլայն պատվերի, այնպես էլ Բանկ մոտենալու դեպքում: Ավելին, միայն հունվարի 28-ին նշված քարտերը ՕՆԼԱՅՆ տարբերակով պատվիրելու դեպքում կգործի 80% զեղչ:Համարժեք զեղչեր կգործի նաև MasterCard Gold քարտի չնվազող մնացորդի համար:

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հասանելի է հաճախորդների համար նաև սոցիալական ցանցերում, ինչպես նաև 24/7 գործող հեռախոսային կենտրոնի միջոցով:

Էջը թարմացվել է` 13.02.2019 | 10:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: