Օնլայն բանկինգ
Սոցիալական փաթեթի հաշիվներ

Սոցիալական փաթեթի հաշիվներ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքած սոցիալական փաթեթի հատկացման ապահովման պայմանագրի շրջանակում պետական մարմնի աշխատակիցների ցանկության դեպքում սահմանված կարգով Բանկում բացում է սոցիալական փաթեթի հատուկ կարգավիճակով բանկային հաշիվ:

Սոցիալական փաթեթի կիրառման ուղղությունները

Հաճախորդը հաշվին առկա դրամական միջոցները հնարավորություն ունի փոխանցել հետևյալ ուղղություններով`

  1. Հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում,
  2. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
  3. Ուսման վճար,
  4. Սոցիալական փաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում:

Սոցիալական փաթեթից օգտվելու նպատակով` Աշխատողը Բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ է ներկայացնում սահմանված ծառայություններից օգտվելու Հաշվից գումարի փոխանցման համար հայտ:

Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակ Սակագներ
Հաշվի բացումը, վարումը և սպասարկումը Անվճար
Հաշվից սոցիալական փաթեթի գումարի փոխանցումներն իրականացնում Անվճար
Հաշվին առկա դրական մնացորդի դիմաց վճարվող տոկոս Համաձայն պայմանագրի

Հաշվում առկա դրամական միջոցները ենթակա են կանխիկացման ՀՀ Կառավարության համապատասխան որոշումով սահմանված դեպքերում:

Հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան Սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Հաշիվը փոխելու դեպքում Աշխատողը Հաշվի դրամական միջոցները Բանկից Հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար Բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված Հաշվի մասին տեղեկանք: Տեղեկանքի հիման վրա Բանկն Աշխատողի Հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է Հաշիվը սպասարկող նոր բանկի Հաշվին:

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր կամ զինվորական գրքույկ` այն դեպքում երբ անձը գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ
  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին (բացակայության դեպքում` ՀՀ իրավասու մարմնից ներկայացնում է տեղեկանք` սոցիալական քարտից կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելուց հրաժարվելու մասին)
Կարևոր է իմանալ
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
  • Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 19.05.2020 | 14:21

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: