Օնլայն բանկինգ
Էսքրոու հաշիվ

Էսքրոու հաշիվ

Կիսվել`

Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը` դրա դեպոնացման պայմանով: Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրված կողմին:

Բանկը երաշխավորում է.

  • էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
  • էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին`
    պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման
    փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում:
Սպասարկման սակագներ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ*
Հաշվի բացման և 
սպասարկման
միջնորդավճար
միանվագ 0.05%
էսքրոու հաշիվ 
մուտքագրվող գումարից`
նվազագույնը 
10 000 ՀՀ դրամ,
առավելագույնը`
200 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշվի բացման և
սպասարկման
պայմանագրում
փոփոխություն
կատարելու վերաբերյալ
յուրաքանչյուր
համաձայնագրի կնքման
միջնորդավճար
10 000 ՀՀ դրամ
Հաշվի փակում անվճար
Հաշվից գումարի կանխիկացում համաձայն տվյալ պահին
Բանկում
ֆիզիկական
անձանց այլ
բանկային հաշիվներից
կանխիկացման
սակագների
Հաշվից գումարի 
փոխանցում
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների սակագների
Հաշվից քաղվածքների 
տրամադրում
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների

* Ներառյալ ԱԱՀ

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր և/կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` այն դեպքում, երբ անձը գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն` նոտարական վավերացմամբ), (անձնագրի թարգմանություն չի պահանջվում, եթե ներկայացվում է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ)),
  • Սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին
  • Հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր նոտարական վավերացմամբ։
Կարևոր է իմանալ
  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 19.09.2019 | 12:15

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: