Օնլայն բանկինգ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի պետական աջակցության հաշիվ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի պետական աջակցության հաշիվ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակում մատուցում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման պետական աջակցության հատուկ հաշվի բացման ծառայություն՝ ՀՀ-ում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված երեխայի օրինական ներկայացուցչի` ծնող, խնամակալ, որդեգրողի դիմումի հիման վրա:

 

 

Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակ Սակագներ
Հաշվի բացումը, վարումը և սպասարկումը Անվճար
Հաշվով կատարվող գործառնությունները Անվճար
Հաշվին առկա միջոցների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը 9,5%*

*Համապատասխան տոկոսների վճարումն իրականացվում է  նույն Հաշվին` տարեկան մեկ անգամ:Հաշվում առկա դրամական միջոցները ենթակա են կանխիկացման ՀՀ Կառավարության համապատասխան որոշումով սահմանված դեպքերում:

Հաշվի փակում․ Հաշվին առկա միջոցները սպառվելու (զրոյացվելու) դեպքում Բանկը փակում է այն` դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պատշաճ կարգով ծանուցելով Հաշվետիրոջը:

Բանկը փակում է Հաշիվը նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված համապատասխան պահանջագրի հիման վրա (ոչ ուշ քան պահանջագիրը ստանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը)` Հաշվին առկա միջոցները համաձայն պահանջագրի փոխանցելով այլ պետական աջակցության հաշվին կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կամ վճարելով այդ միջոցները պահանջագրում նշված անձին:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Պահանջվող փաստաթղթեր

Հաշիվ բացելու համար Դիմողը Բանկ է ներկայացնում`

1) իր վերաբերյալ`

ա. անձը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • անձնագիր,
  • նույնականացման քարտ,

բ. եթե անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ չէ, ապա ներկայացվում է սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:

2) Հաշվետիրոջ վերաբերյալ` 

  • ծննդյան վկայական,
  • սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:

 

Կարևոր է իմանալ

Մինչև Հաշվետիրոջ 18 տարին լրանալը, Հաշիվը` անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է Հաշիվը  տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես` 

  1. Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն Հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը,
  2. Հաշվետիրոջ, Հաշվետիրոջ ընտանիքի անդամի, Հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
  3. Հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը` վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար, եթե գնորդը Հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

Բանկը`  Հաշիվը տնօրինելու իրավունք ունեցողի` Հաշիվը տնօրինելու իրավունքը դադարելու վերաբերյալ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից (այսուհետ` Ծառայություն) ստացած պահանջագրի հիման վրա, դադարեցնում է Հաշվով գործառույթների իրականացումը` մինչև Ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ Հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:

Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու Հաշիվը` 18 տարին լրանալուց հետո:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 11.08.2020 | 12:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: