Օնլայն բանկինգ
Էսքրոու հաշիվ

Էսքրոու հաշիվ

Կիսվել`

Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը` դրա դեպոնացման պայմանով:

Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրված կողմին:

Բանկը երաշխավորում է.

  • էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
  • էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին`
    պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման
    փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում:
Տրամադրման պայմաններ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ*
Հաշվի բացման և 
սպասարկման
միջնորդավճար
միանվագ 0.1%
էսքրոու հաշիվ
մուտքագրվող
գումարից` 
նվազագույնը
20 000 ՀՀ դրամ,
առավելագույնը`
700 000 ՀՀ դրամ
Էսքրոու հաշվի բացման և
սպասարկման
պայմանագրում
փոփոխություն
կատարելու վերաբերյալ
յուրաքանչյուր
համաձայնագրի կնքման
միջնորդավճար
15 000 ՀՀ դրամ
Հաշվի փակում անվճար
Հաշվից գումարի կանխիկացում համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվներից կանխիկացման սակագների
Հաշվից գումարի 
փոխանցում
համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների
Հաշվից քաղվածքների 
տրամադրում
համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային 
հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների

* Ներառյալ ԱԱՀ

Պահանջվող փաստաթղթեր

ՀՀ տարածքում ստեղծված և գործող իրավաբանական անձի դեպքում

  • ՀՀ տարածքում ստեղծված և գործող իրավաբանական անձի դեպքում
  • տեղեկանք իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից
  • պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով),
  • հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հավաստող փաստաթղթի պատճենը, եթե ՀՎՀՀ-ն արտացոլված չէ ներկայացվող պետական գրանցման վկայականում,
  • լիցենզիայի պատճենը (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն).
  • տեղեկատվություն ընկերության մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ (բաժնետիրական ընկերությունների դեպքում` ներկայացվում է տեղեկանք բաժնետերերի ռեեստրից` 10% և ավելի տիրապետող բաժնետերերի վերաբերյալ),
  • լիազորված անձի միջոցով հանդես գալու դեպքում` պատշաճ ձևակերպված լիազորագիր
  • կազմակերպության ներկայացուցչի անձնագրի, նույնականացման քարտի, իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագրի, կացության քարտի կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի (օտարերկրյա անձնագրի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ) պատճենը

ՀՀ տարածքից դուրս ստեղծված և գործող իրավաբանական անձի դեպքում

  • հաճախորդի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը` թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ
  • հաճախորդի իրավական կարգավիճակը սահմանող և պետական գրանցումն ու հարկային մարմիններում հաշվառված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ
  • լիցենզիայի թարգմանության բնօրինակը` նոտարական վավերացմամբ (եթե իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն),
  • տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների (հիմնադիրների) վերաբերյալ փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ (ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի (հիմնադիրի) դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ)
  • լիազորված անձի միջոցով հանդես գալու դեպքում` պատշաճ ձևակերպված լիազորագիր
  • կազմակերպության ներկայացուցչի անձնագրի, նույնականացման քարտի, իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագրի, կացության քարտի կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի (օտարերկրյա անձնագրի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ) պատճենը
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 29.01.2019 | 14:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: