Օնլայն բանկինգ
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում

12.06.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 3 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 120 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 51 ամիս շրջանառության ժամկետով: 

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ ինչպես ներդրված գումարն, այնպես էլ  կուտակված տոկոսագումարները:

Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 19/06/2019թ.-ից մինչև 19/08/2019թ.-ը, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:

Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում և 20-րդ թողարկման վերջնական պայմաններում:

Էջը թարմացվել է` 12.06.2019 | 14:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: