Օնլայն բանկինգ
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հայտարարում է բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասին

20.05.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` ք.Երևան, Պուշկինի 19) 2019 թվականի հունիսի 11-ին ժամը 1200-ին` ք.Երևան, Պարոնյան 21/1 հասցեում գտնվող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Զարգացում մասնաճյուղում հրավիրում է բաժնետերերի 2019 թվականի տարեկան ընդհանուր ժողով։

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող նյութերին հնարավոր է ծանոթանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչական շենքում (ք. Երևան, Պուշկինի 19), ինչպես նաև համացանցի Բանկի տնային էջում` սկսած 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2019 թվականի հունիսի 11-ը։

Ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեաթերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջը թարմացվել է` 20.05.2019 | 12:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: