Օնլայն բանկինգ
Կիսվել`

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

23.04.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. ապրիլի 19-ի թիվ 1/234Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. ապրիլի 26-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 900,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 90,000 հատ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000  հատ պարտատոմսերը ձեռք է բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից անվանական արժեքով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ ։ 

 

Էջը թարմացվել է` 23.04.2019 | 14:18

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: