Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ծանուցում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից մատակարար կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին

20.03.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն 2019 թվականի մարտի 20-ից կազմակերպում է բաց մրցույթ՝ տպող սարքերի, համակարգիչների և անխափան սնուցման սարքերի նորոգում և քարթրիջների լիցքավորում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ։

Ստորև ներկայացվում է ապրանքների/ծառայությունների անվանումը:

# Անվանում
1

HP 426, HP 400, Canon MF4410, Canon MF210, Canon MF230 մոդելների տպող սարքերի նորոգում (օրինակ՝ վառարանի նորոգում, ռետինե գլանի փոխում, թերմոժապավենի փոխում, պրոֆիլակտիկ մաքրում, լազերի մաքրում)։

Գները ներկայացնել ըստ մոդելների և նորոգման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։
2

HP 426, HP 400, Canon MF4410, Canon MF210, Canon MF230 մոդելների տպող սարքերի ՔԱՐԹՐԻՋՆԵՐԻ լիցքավորում և նորոգում (Երևան քաղաքում քարթրիջները վերցվում են և հետ հանձնվում անմիջապես մասնաճյուղից)։

Գները ներկայացնել ըստ մոդելների և ըստ նորոգման ու լիցքավորման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։
3

APC Power-Saving Back-UPS ES 8 Outlet 700VA 230V մոդելի և 500VA-700VA հզորության այլ  անխափան սնուցման սարքերի նորոգում (օրինակ՝ մարտկոցի փոխարինում)։

Գները ներկայացնել ըստ մոդելների և նորոգման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։
4

i3, i5, Celeron պրոցեսորներով համակարգիչներ (օրինակ՝ սնուցման բլոկի փոխարինում)։

Գները ներկայացնել ըստ մոդելների (1-ից 2 մոդել որպես օրինակ) և նորոգման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Պուշկինի 19 հասցեով։

Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 28-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի/ծառայությունների մատակարարման պայմանագիր։

Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2019 թվականի մարտի 28-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2019 թվականի մարտի 29-ին ժամը 16։00-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։ Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման Բանկի 103002101519 հաշվին։

 

Էջը թարմացվել է` 08.04.2019 | 10:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: