Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հրապարակային ծանուցում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից մատակարար կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին

04.03.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2019 թվականի մարտի 04-ից կազմակերպում է բաց մրցույթ։ 

Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

N Ապրանքի անվանումը Քանակը
1

Համակարգիչ HP

HP ProDesk 400 G5 SFF: i3-8100 (3.6GHz); 4GB DDR4 2666; 500GB 7.2krpm HDD; No ODD; VGA, Display port; Gigabit LAN; Free DOS, warranty - 3 year; HP USB keyboard and USB optical mouse

60
2 Մոնիտոր Philips  22 LCD 223V5LSB 30
3 Բազմաֆունկցիոնալ սարք HP laserjet mfp m426dw+cable 50
4 Անխափան սնուցման սարք APC Power-Saving Back-UPS ES 8 Outlet 700VA 230V CEE 7/7 60

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Պուշկինի 19 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 15-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։

Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2019 թվականի մարտի 15-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2019 թվականի մարտի 18-ին ժամը 18։00-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։ Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման Բանկի 103002101519 հաշվին:

Էջը թարմացվել է` 08.04.2019 | 10:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: