Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ծանուցում քարտային սակագների փոփոխությունների վերաբերյալ

18.01.2019

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ սպասարկման կետերում քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճարը կկազմի 0.15%, նախկին՝ 0.3%-ի փոխարեն: Միառժամանակ քարտից քարտ փոխանցումների դեպքում(այդ թվում օնլայն հարթակում) բացի փոխանցումների համար գանձվող միջնորդավճարից, կգործի նաև «Սպասարկող բանկի միջնորդավճար», որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին.

  Բանկի քարտին Այլ բանկի քարտերին
Բանկի քարտից 0.15% 0.15%
Այլ բանկի քարտերից 0.2% 0.2%

«Արմենիան Քարդ» համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով քարտից քարտ փոխանցումների դեպքում ևս կարող է կիրառվել «Սպասարկող բանկի միջնորդավճար», որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից: 

Էջը թարմացվել է` 18.01.2019 | 19:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: