Օնլայն բանկինգ
Կիսվել`

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

12.12.2018
1

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1/842Ա որոշմամբ 2018թ. դեկտեմբերի 5-ին գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։

Ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2018թ. դեկտեմբերի 18-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում:

Որպես տեղաբաշխող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Ընդ որում՝ տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 1,260,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 126,000 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 140,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 14,000 հատ պարտատոմսերը ձեռք է բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից անվանական արժեքով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://nasdaqomx.am :

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.

Հիմնական պայմաններ

Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 1,400,000,000 ՀՀ դրամ
Քանակը 140,000 հատ
Շրջանառության ժամկետը 36 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 10.5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային
Տեղաբաշխողը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Ծանուցում

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում 18.06.2019թ.
 Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում 18.12.2019թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում 18.06.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում 18.12.2020թ
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում 18.06.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում 18.12.2021թ.
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

Պարտատոմսերի Թողարկման Ծրագրային Ազդագիր

Թողարկման վերջնական պայմաններ

Էջը թարմացվել է` 13.12.2018 | 16:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: