Օնլայն բանկինգ
Կիսվել`

ՈՒշադրություն

12.12.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը ծանուցում է, որ.

1)     ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը 2016 թվականի դեկտեմբերի 10-ին որոշել է (թիվ 03/01Լ որոշում), որպես պահպանվող բանկ, «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության հետ միանալու եղանակով վերակազմակերպվել:

2)    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի կազմում փոփոխություններ չեն կատարվելու, քանի որ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին իրենց բաժնետոմսերի դիմաց ստանալու են ոչ թե ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, այլ նրանց տրամադրվելու է դրամական (փողային) հատուցում:

3)    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հանդիսանալու է «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության լիիրավ իրավահաջորդը` թե իրավունքների, թե պարտավորությունների մասով:

Էջը թարմացվել է` 22.11.2018 | 11:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: