Հաճախ տրվող հարցեր
-
Քարտեր
Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել քարտի ժամկետի ավարտվելու դեպքումՔարտի ժամկետի ավարտվելու դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի որևէ մասնաճյուղ և լրացնել քարտի վերաթողարկման դիմումը։
Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել արտասահմանում քարտը կորցնելու դեպքումԱրտասահմանում քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է առաջնահերթ զանգով բլոկավորել քարտը՝ առանց հավաստագրման գործարքներից խուսափելու համար, որից հետո հետևել հետագա գործարքներին և կասկածելի գործարքների առկայության դեպքում անմիջապես զանգել բանկ՝ միջազգային համակագերում բլոկավորելու համար։
Ինչպե՞ս է հնարավոր բլոկավորել և ապաբլոկավորել քարտըՔարտի բլոկավորումը և ապաբլոկավորումը կարող եք իրականացնել Բանկի հեռախոսային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով +37410 59-23-23 հեռախոսահամարով։
Հնարավոր է արդյո՞ք փոխել քարտի ՊԻՆ կոդըԱյո, իհարկե հնարավոր է։ Կարող եք փոխել Ձեր քարտի ՊԻՆ կոդը բանկոմատի միջոցով։
Հնարավոր է արդյո՞ք քարտի միջոցով վարկ ստանալԱյո, իհարկե։ Կարող եք ստանալ վճարային քարտերով տրամադրվող օվերդրաֆտ։ Բանկի կողմից առաջարկվող օվերդրաֆտների տեսակներին և տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Հնարավո՞ր է բանկոմատի միջոցով մուտքագրել գումար քարտինԱյո, հնարավոր է։ Բանկի գումարի մուտքագրման հնարավորությամբ բանկոմատները գտնվում են Նալբանդյան 28, Մաշտոցի 15 և Առինջ համայնք, Բ թաղամաս, 1-ին փողոց (Մուլտի Գոլդ) հասցեներում։
Հնարավո՞ր է բանկոմատի միջոցով մուտքագրել արտարժույթ քարտինՈչ, հնարավոր չէ։ Բանկոմատի միջոցով մուտքագրվում է միայն ՀՀ դրամ։
Հնարավոր է արդյո՞ք մեծացնել քարտի սահմանաչափերըԱյո, հնարավոր է, պետք է մոտենալ Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը և լրացնել համապատասխան դիմումը։
Ինչպե՞ս ակտիվացնել SMS ծառայությունըՔարտի SMS ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը և լրացնել համապատասխան դիմումը։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, երբ արտասահմանում հարկավոր է ակտիվացնել քարտի մագնիսական ժապավենըՔարտի մագնիսական ժապավենը ակտիվացնելու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի հեռախոսային կենտրոն 59-23-23 հեռախոսահամարով։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կատարել գործարքներ միայն չիպային կրիչը ընթերցող սպասարկման կետերում և զերծ մնալ քարտի մագնիսական ժապավենը ակտիվացնելուց։
Ի՞նչ է PayPal համակարգըPayPal-ը ինտերնետ տիրույթում անվտանգ գնումներ կատարելու համար ստեղծված համակարգ է, որն աշխարհում օնլայն վճարումներն ապահովող առաջատար համակարգերից մեկն է: PayPal համակարգի միջոցով օնլայն վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցել Ձեր պլաստիկ քարտը www.paypal.com կայքում և բացել PayPal հաշիվ:
Ի՞նչ է CVV2 ծածկագիրըCVV2-ը լրացուցիչ եռանիշ ծածկագիր է, որը տպվում է քարտի դարձերեսին՝ ստորագրության համար նախատեսված ժապավենի աջ հատվածում: Այն օգտագործվում է ինտերնետ տիրույթում գործարքներ կատարելիս և հանդիսանում է իրական քարտապանին նույնականացնելու միջոց:
Ո՞ր քարտերով է հնարավոր գործարքներ կատարել ինտերնետ տիրույթումԻնտերնետ տիրույթում գործարքներ հնարավոր է կատարել բոլոր միջազգային պլաստիկ քարտերով՝ բացառությամբ Diners Club քարտատեսակի։
Եթե բանկոմատը նվազեցրել է քարտին առկա գումարը, սակայն չի տրամադրել այն՝ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկելԲանկոմատի կողմից հաշվի նվազեցման և կանխիկի չտրամադրման պարագայում անհրաժեշտ է զանգահարել հեռախոսային կենտրոն՝ 59-23-23 համարով, կամ մոտենալ Բանկ և լրացնել գործարքի բողոքարկման դիմումը։
Ի՞նչ եղանակով կարելի է գումար մուտքագրել քարտային հաշվին և արդյո՞ք միայն քարտատերը կարող է դա անելՔարտային հաշվին հնարավոր է գումար մուտքագրել տեղական և միջազգային փոխանցումների միջոցով, ինտերնետ բանկ և մոբայլ բանկ համակարգերով, բանկոմատների, վճարային տերմինալների միջոցով, ԱրՔա համակարգի վիրտուալ քարտի միջոցով, բանկի ցանկացած մասնաճյուղում՝ քարտային հաշվին գումար մուտքագրելու միջոցով: Քարտապանի քարտային հաշվին կարող է գումար մուտքագրել ցանկացած անձ՝ ունենալով քարտապանի անունը, ազգանունը կամ քարտային հաշվի համարը:
Հնարավոր է արդյո՞ք ՀՀ բանկոմատներից կանխիկացնել արտարժույթՈչ, հնարավոր չէ։ Բանկոմատից հնարավոր է կանխիկացնել միայն ՀՀ դրամ։
Քարտից գումարի կանխիկացման ի՞նչ եղանակներ կանՔարտին առկա միջոցները հնարավոր է կանխիկացնել բանկոմատներում և բանկի գլխամասում և մասնաճյուղերում տեղադրված POS տերմինալների միջոցով: Քարտի բացակայության դեպքում հաշվին առկա գումարները հնարավոր է ստանալ նաև բանկի մասնաճյուղերից կամ գլխամասային գրասենյակից։
Ո՞ր դեպքում է բանկոմատն առգրավում քարտըԲանկոմատը քարտը առգրավում է եթե․
- 3 անգամ սխալ է հավաքվում քարտի PIN կոդը
- Գործարքի ընթացքում բանկոմատը հոսանքազրկվում է կամ տեղի է ունենում կապի խափանում
- Գործարքի ավարտից հետո հաճախորդը 30 վարկյանի ընթացքում չի վերցնում քարտը։
Ինչպե՞ս է վերադարձվում բանկոմատի կողմից առգրավված քարտը հաճախորդինԵթե քարտը առգրավվել է մասնաճյուղի բանկոմատի կողմից, ապա հաճախորդը քարտը ստանում է տվյալ մասնաճյուղից՝ սպասարկող աշխատակցի կողմից նույնականացվելուց հետո։ Իսկ եթե քարտը առգրավվել է մասնաճյուղի տարածքում չգտնվող բանկոմատի կողմից, ապա հաճախորդը քարտը պետք է վերցնի Բանկի գլխամասային գրասենյակից՝ սպասարկող աշխատակցի կողմից նույնականացվելուց հետո։
Ի՞նչ քայլեր ձեռնարկել ՊԻՆ կոդի կորստի, հափշտակման կամ մոռանալու դեպքումՔարտապանը Բանկ է ներկայացնում գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում վերաթողարկում և տրամադրում է նոր կոդ՝ համաձայն բանկում գործող սակագների:
Ի՞նչ քայլեր ձեռնարկել քարտի հափշտակման կամ կորստի դեպքումՔարտի հափշտակման կամ կորստի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԱրարատԲանկ-ի հեռախոսային կենտրոն +37410 59-23-23 հեռախոսահամարով, տեղյակ պահել քարտի կորստի կամ հափշտակման մասին, որպեսզի մեր աշխատակիցը Ձեզ նույնականացնելուց հետո բլոկավորի քարտի գործունեությունը։
Ո՞րն է ՊԻՆ ծածկագրի և բանկային գաղտնաբառի տարբերությունըՊԻՆ ծածկագիրը դա Ձեր անձնական գաղտնի կոդն է, որը տրամադրվում է Բանկի կողմից քարտի հետ միասին, փակ ծրարի մեջ: ՊԻՆ ծածկագիրն անհրաժեշտ է բանկոմատներից, կանխիկացման կետերից, որոշ դեպքերում նաև խանութներից գործառնություններ իրականացնելու համար: Բանկային գաղտնաբառը դա այն նշանաբանն է, որը Դուք նշել եք քարտը ստանալու համար լրացված Դիմումի մեջ, այն Ձեր ՊԻՆ ծածկագիրը չէ: Գաղտնաբառն անհրաժեշտ է անհրաժեշտության դեպքում Ձեզ՝ որպես քարտապան նույնականացնելու համար, հաճախորդի մասին բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն իրեն տրամադրելու համար, ինչպես նաև վիրտուալ քարտ գրանցելու համար:
Հնարավոր է արդյո՞ք ստանալ քարտի հասանելի մնացորդի չափի վերաբերյալ տեղեկատվություն առանց բանկ այցելելուԱյո, հնարավոր է ArCa համակարգում գրանցված վիրտուալ քարտի միջոցով, Ինտերնետ-բանկի, Մոբայլ-բանկի, *116# համարին SMS կարճ հաղորդագրության միջոցով, ինչպես նաև զանգահարելով բանկ՝ +37410 59 23 23 կամ Արմենիան քարդ՝ +37410 59 22 22 հեռախոսահամարներով:
Բանկը տրամադրու՞մ է բազմարժութային քարտերՈչ, այս պահի դրությամբ Բանկը չի տրամադրում բազմարժութային քարտեր։
Հնարավոր է, որ 2 քարտ կցված լինեն 1 հաշվինԱյո, իհարկե, հաճախորդի ցանկության դեպքում հիմնական քարտից բացի տրամադրվում է նաև կից քարտ, որը կցված է լինում հիմնական քարտի հաշվին։
Հնարավոր է արտասահմանում օգտագործել դրամային քարտըԱրտասահմանում հնարավոր է օգտագործել միայն Visa, MasterCard, DinersClub համակարգերի դրամային քարտերը։
-
Վարկեր
Ի՞նչ է իրենից ներկայացնում վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածըՎարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը (grace period) վարկային քարտի սահմանաչափի օգտագործման օրվանից սկսած այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկի օգտագործված մասն ամբողջությամբ մարելու դեպքում Բանկը տոկոսագումար չի հաշվարկում:
Ինչպե՞ս խուսափել բացասական վարկային պատմություն ձևավորելուցԲացասական վարկային պատմություն ձևավորելուց խուսափելու համար ահնրաժեշտ է վարկի մարումները կատարել պայմանագրում նշված ժամկետից ոչ ուշ կամ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանգի 30 օրը։
Որքանո՞վ է ազդում բացասական վարկային պատմությունը նոր վարկ ստանալու դեպքումԲացասական վարկային պատմությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ նոր վարկ ստանալու համար, քանի որ Ձեր տվյալները հաշվառվում են վարկային ռեգիստրում որպես ոչ պարտաճանաչ վարկառու։
Ինչու՞ է անհրաժեշտ վարկային պատմությունըՎարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է վարկառուի վարկունակության գնահատման համար: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է է:
Կարող է արդյո՞ք Բանկը հարցում կատարել իմ վարկային պատմության վերաբերյալ առանց իմ թույլտվության։Ոչ, չի կարող։ Բանկը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ բացառապես հարցում կատարելու վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում:
Ի՞նչ եղանակներով է հնարավոր կատարել վարկի ամենամսյա մարումներըՎարկի ամենամսյա մարումները հնարավոր է կատարել բանկի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև օնլայն համակարգերի՝ Ինտերնետ-բանկի, Բանկ-հաճախորդի, Մոբայլ-բանկի միջոցով։ Օվերդրաֆտների ամենամսյա մարումներ կարող եք կատարել նաև cash-in-ի հնարավորությամբ բանկոմատների միջոցով։
Ես ավելի մեծ գումար եմ մարել, քան վարկի ամենամսյա մարման գումարը, ի՞նչ կարող է տեղի ունենալՎարկի ամենամսյա մարման գումարից ավելի մեծ գումար մարելու դեպքում ավել գումարը կարող է ուղղվել վարկի մայր գումարի նվազմանը կամ հաջորդող ժամանակահատվածի տոկոսագումարների կանխավճարին։ Վարկը մարելիս պետք է համապատասխան մասնագետին նշեք, թե որ տարբերակն եք նախընտրում։
Կարող եմ արդյո՞ք ժամանակից շուտ մարել վարկըԱյո, իհարկե, հնարավոր է վարկը մարել պայմանագրում նշված ժամկետից շուտ։ Ընդ որում ԱրարատԲանկ-ը վարկի վաղաժամկետ մարման համար տույժեր չի սահմանում:
Կարող է արդյո՞ք այլ անձը մարել իմ վարկըԱյո, կարող է։ Բանկի համապատասխան մասնագետին պետք է նշել վարկառուի անուն ազգանունը և պահանջվող գումարը մուտքագրել համապատասխան հաշվեհամարին։
-
ԱՐԱՐԱՏՄոբայլ
Ինչպե՞ս ներբեռնել հավելվածըՀավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է PlayStore-ում (Android) կամ AppStore-ում (iOS) փնտրել ԱՐԱՐԱՏՄոբայլ անվանումով հավելվածը (մուգ կարմիր ետնաֆոնով) և ներբեռնել։
Ինչպե՞ս գրանցվել հավելվածումԱրարատԲանկ-ի հաճախորդ քարտապանները կարող են գրանցվել հավելվածում, եթե ակտիվացված է քարտի 3D անվտանգության համակարգը։ Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը և սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո հետևել քայլերի հաջորդականությանը՝ լրացնելով քարտի տվյալները։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդ չհանդիսանալու դեպքում, անհրաժեշտ է հավելվածի միջոցով ուղարկել հաճախորդի ստեղծման հայտ (հավելվածում գրանցման ընթացքում նշելով, որ չեք հանդիսանում ԱրարատԲանկ-ի հաճախորդ), որից հետո 5 օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Բանկի որևէ մասնաճյուղ և աշխատակցի միջոցով ավարտին հասցնել գրանցումը։Կամ պետք է մոտենալ ԱրարատԲանկ-ի մասնաճյուղ սպասարկող աշխատակցի կողմից ուղարկված հղումի օգնությամբ գրանցվել ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածում։
Եթե հաճախորդը ունի Արարարտբանկի քարտ, սակայն քարտի 3D անվտանգության համակարգը ակտիվ չէ, ապա նա կարող է զանգահարել Հեռախոսային կենտրոն, որը իր ներքին ընթացակարգրերին համապատասխան նույնականացնում է հաճախորդին։ Հեռախոսային կենտրոնի աշխատակիցը Outlook համակարգով նամակ է ուղարկում Թվային բանկայի ծառայություների (ԹԲԾ) դեպարտամենտ այն մասին, որ հաճախորդը նույնականացվել է և նրա տվյալները, ինչից հետո ԹԲԾ աշխատակիցները ուղարկում են հաճախորդին համապատասխան հղումը։
Հավելվածում գրանցվելն անվճա՞ր էԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածում գրանցումն անվճար է ռեզիդենտ հաճախորդների և Ա/Ձ-ների համար, և հետագա սպասարկման վճար ևս չի գանձվում։ Հարկ է նշել, որ առցանց գրանցումը հաստատելու համար, մուտքագրվող քարտի մնացորդից գանձվում և ապա հաշվին հետ է համալրվում 5 դրամ գումար։
Ոչ ռեզիդենտ հաճախորդների դեպքում գանձվում է 5000 ՀՀ դրամ։
Արդյոք կա՞ թոքեն սարք ձեռք բերելու անհրաժեշտությունԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածից օգտվելու դեպքում, որևէ այլ հավելյալ սարք օգտագործելու անհրաժեշտություն չկա։
Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան մուտքային անունն ու գաղտնաբառըՄուտքային անունը պետք է կազմված լինի առնվազն 4 նիշից և չգերազանցի 30 նիշը, պետք է պարունակի միայն լատինատառ և թվեր ։
Գաղտնաբառը պետք է կազմված լինի առնվազն 8 նիշից և պարունակի առնվազն մեկ մեծատառ, մեկ փոքրատառ և մեկ թիվ։Ինչի՞ համար են նախատեսված գրանցման ընթացքում տրվող հարցերը և արդյո՞ք պարտադիր է դրանց պատասխանելըՀարցերին պատասխանելը պարտադիր է, քանի որ ստեղծված են անվտանգության նպատակով, որպեսզի գաղտնաբառը և/կամ PIN կոդը մոռանալու դեպքում, տվյալ հարցերից որևէ մեկին նույնությամբ պատասխանելով՝ հնարավոր լինի վերականգնել այն։
Ի՞նչ է PIN կոդը և ինչի համար է նախատեսվածPIN կոդը էլեկտրոնային ստորագրություն է՝ բաղկացած 4 թվային նիշից, որն ապահովում է ռիսկային գործարքների անվտանգությունը՝ հաստատելով դրանք և հանդիսանում է մեկանգամյա կոդով SMS-ի այլընտրանք։
PIN կոդը ստեղծելիս կատարվում է բարդության ստուգում, համաձայն որի՝ կառուցվածքում թույլատրելի չեն 2-ից ավել կրկնվող և հաջորդական թվերը։Ի՞նչ գործարքներ է հնարավոր կատարել հավելվածի միջոցովՀավելվածի միջոցով հնարավոր է կատարել վճարումներ (կոմունալ, բջջային, ՃՈ և այլն), փոխանցումներ՝ ինչպես սեփական հաշիվների միջև, այնպես էլ՝ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս, քարտից քարտ փոխանցում, արտարժույթի փոխարկում, վարկի մարում, ավանդի համալրում և այլն։ Բոլոր ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Ի՞նչ գործարքներ է հնարավոր կատարել հավելվածի միջոցով առանց գրանցվելուՄուտք գործելով ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելված, պետք է սեղմել մուտք առանց գրանցում, որի միջոցով հնարավոր է իրականացնել քարտից քարտ փոխանցում, ինչպես ԱրարատԲանկի՝ այնպես էլ այլ բանկերի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերից դեպի Արարատբանկի քարտ փոխանցում։
Հավելվածը հնարավորություն է տալիս նաև օգտվել առցանց օգնության, զանգի պատվերի հնարավորությունից և հերթագրվել մասնաճյուղերում սպասարկվելու համար։
Ի՞նչ միջնորդավճարներ են գործում փոխանցումներ իրականացնելիսՔարտից քարտ փոխանցում
ԱրարատԲանկի քարտերից՝ 0,15% + ստացող բանկի %
Այլ բանկի քարտերից՝ 0,2% +0.15% Արտասահմանյան քարտից (այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան, Յունիբանկ և Հայբիզնեսբանկի որոշ քարտեր)՝ 2%։ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս փոխանցումներ Ըստ բանկի և գործընկեր կազմակերպությունների կողմից սահմանված սակագների։
Ինչպե՞ս փոփոխել գործող գաղտնաբառըԱնհրաժեշտ է «Մուտք» էջից սեղմել «Եթե մոռացել եք գաղտնաբառը սեղմեք այստեղ»։ Համակարգը կուղղորդի «Գաղտնաբառի վերականգնում էջ», լրացնել համապատասխան դաշտերը, ստեղծել նոր գաղտնաբառ և հաստատել։
Ո՞ր դեպքում գրանցման հղումը չի հասնում հաճախորդին- Եթե սոցիալական քարտը գրանցված չէ ՀԾ-Բանկ համակարգում
- Եթե հեռախոսահամարը գրանցված է սխալ դաշտում և/կամ սխալ ֆորմատով (օրինակ՝ բացատներով)
- ԱՁ-ների դեպքում «Պատասխանատուների ցուցակ» դաշտը պետք է լրացվրած լինի ճիշտ այնպես, ինչպես գրված է «Անվանում» դաշտում՝ ներառյալ «ԱՁ»։
Ի՞նչ ժամկետներում են կատարվում ՀՀ տարածքում փոխանցումները- Բանկային հաշվից քարտային հաշվի՝ անմիջապես
- Բանկային հաշվից բանկային հաշվի՝ անմիջապես
- Քարտային հաշվից քարտային հաշիվ՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին հաստատվում է հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում։
Արդյոք հնարավո՞ր է ակտիվացնել քարտի 3D անվտանգության համակարգը ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցովՀաճախորդը կարող է «Հայտեր» բաժնի «Դիմում, բողոք, առաջարկ» հայտի միջոցով դիմում ներկայացնել իր քարտի 3D անվտանգության համակարգը ակտիվացնելու համար։
Էջը թարմացվել է` 08.10.2020 | 10:34
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: