
Սուբսիդավորվող լիզինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակում տրամադրում է լիզինգ մինչև 1 մլրդ․ ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի/Եվրոյի չափով մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը։
-
Ժամկետ
6-120 ամիս
-
Առավելագույն գումար
1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։
Լիզինգառու | ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր |
Լիզինգի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
Մեկ լիզինգառույին տվյալ ծրագրի շրջանակներում տրամադրվող լիզինգի գումար* |
|
Լիզինգի ժամկետ | 6-120 ամիս |
Լիզինգի նպատակը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների հետևյալ դասակարգիչների
|
Տոկոսագումարի սուբսիդավորման ժամկետ |
|
Տոկոսագումարի սուբսիդավորման չափ |
ՀՀ դրամ՝ 10% |
Տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամ՝ սկսած 15%-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 9%-ից, Եվրո՝ սկսած 8%-ից***
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք (սուբսիդավորման արդյունքում) |
ՀՀ դրամ՝ սկսած 5,12%-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 1,01%-ից, Եվրո՝ սկսած 0%-ից
Սեփական սպառման վերականգնվող էներգիայի էլեկտրոկայանների կառուցման և/կամ ընդլայնման նպատակով սարքավորումների ձեռքբերման դեպքում ՀՀ դրամով՝ սկսած 0%-ից։ |
Լիզինգի կանխավճար (լիզինգի առարկայի վերջնական) |
Արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների ձեռք բերման համար տրամադրվող լիզինգ - սկսած 10%-ից: Առաջնային շուկայից ձեռքբերվող գույքերի համար տրամադրվող լիզինգ - սկսած 20%-ից:Երկրորդային շուկայից ձեռքբերվող գույքերի համար տրամադրվող լիզինգ - սկսած 30%-ից*** |
Լիզինգի տրամադրման և օգտագործման եղանակ | Անկանխիկ/ բանկային փոխանցումներով |
Լիզինգի մարման եղանակ | Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ նվազեցմամբ |
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ | Օրական 0․13% |
Այլ պայմաններ | Տույժեր և (կամ) տուգանքներ չեն կիրառվում |
*Լիզինգառուն, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, կարող է օգտվել հետևյալ հավելյալ արտոնությունից՝ լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ ՀՀ դրամ, իսկ արտարժույթով լիզինգի դեպքում՝ 5 մլրդ ՀՀ դրամին համարժեք:
**Մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում:
***Կախված է լիզինգի գումարի չափից, լիզինգի ժամկետից, լիզինգի առարկայի տեսակից, հաճախորդի կողմից կատարվող կանխավճարի չափից, լիզինգի արժույթից, լիզինգի առարկայի օգտագործման ոլորտից, մատակարարի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից։
Ուշադրություն․ Լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
- Լիզինգի հայտ բնօրինակ,
- Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
- Պետ. Ռեգիստրից տեղեկանք
- Կանոնադրություն (պատճեն),
- Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
- Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
- Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
- Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
- Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
- Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
- Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:
Տրանսպորտային միջոցներ
Մարդատար մեքենաներ
- տաքսի ծառայության համար
- ծառայողական
- առաքման ծառայության համար
Բեռնատար մեքենաներ
- ինքնաթափեր
- սառցարան-կցորդներ
- բեռնափոխադրման մեքենաներ
Շինարարական մեքենաներ
- ամբարձիչներ
- վերամբարձ կռունկներ
- բետոնախառնիչներ
- ջրատար մեքենաներ
- շինարարական տեխնիկա
Տուրիստական մեքենաներ
- ավտոբուսներ
- միկրոավտոբուսներ
- երթուղային
Սարքավորումներ
Արդյունաբերական և էներգետիկայի սարքավորումներ
- հոսքագծեր
- մինի գործարաններ
- տպագրական սարքավորումներ
- գեներատորներ և տուրբիններ
- այլ մասնագիտացված սարքավորումներ
Առողջապահական սարքավորումներ
- ստոմատոլոգիական աթոռներ և սարքավորումներ
- դիագնոստիկ և պրոֆիլակտիկ սարքավորումներ
- այլ բժշկական սարքավորումներ
- սարքավորումներ սուպերմարկետների համար
- ռեստորանային և խոհանոցային սարքավորումներ
- այլ սարքավորումներ
Արևային ֆոտովոլտային կայաններ և ջրատաքացուցիչներ
- Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
- Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
- Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն
Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Լիզինգի մայր գումարը։
Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։
Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 21.11.2023 | 17:50
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: