Օնլայն բանկինգ
Loan inner

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսեր

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և վերջին 11 տարիների ընթացքում արդեն տասնիններորդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ:

19-րդ թողարկում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի 19-րդ թողարկման հիմնական պայմանները.

Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ
Պարտատոմսերի քանակը 100 000 հատ
Թողարկման ընդհանուր ծավալ 1 000 000 000 ՀՀ դրամ
Արժեկտրոնային տոկոսադրույք Տարեկան 9.5%, որը կհաշվարկվի տեղաբաշխման առաջին օրվանից սկսած 
Արժեկտրոնների վճարում Եռամսյակային վճարումների պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Տեղաբաշխման ժամկետ 23/07/2018թ.-31/08/2018թ.
Տեղեկացնում ենք, որ պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 24/05/2018թ.
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել 23/07/2018թ.-ից մինչև 31/08/2018թ.-ը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում
Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի հաշիվ ունենալ կամ բացել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում և բանկային հաշիվներ՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել հենց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում՝ անվճար և առանց սպասարկման վճարի՝ պարտատոմսի գործողության ընթացքում

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերում  ներդրված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի մարման ամսաթիվ` 23.07.2021թ.


Ծանուցում
. 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի 19-րդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով

Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում 23.10.2018թ.
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում 23.01.2019թ.
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում 23.04.2019թ․
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում 23.07.2019թ․
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում 23.10.2019թ․
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում 23.01.2020թ․
Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում 23.04.2020թ․
Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում 23.07.2020թ․
Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում 23.10.2020թ․
Արժեկտրոնային եկամուտների 10-րդ վճարում 23.01.2021թ․
Արժեկտրոնային եկամուտների 11-րդ վճարում 23.04.2021թ․
Արժեկտրոնային եկամուտների 12-րդ վճարում և պարտատոմսերի մարում 23.07.2021թ
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման կամ պարտատոմսերի մարման օրը  համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման գումարի փոխանցումը կատարվելու է ՀԿԴ-ից ստացված սեփականատերերի ռեեստրից քաղվածքում նշված հաճախորդի հաշվին` պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման օրվա մինչև ժամը 14:00-ն: Արժեկտրոնային եկամուտը, ինչպես նաև մարման գումարը վճարվում են վճարման օրվանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 18:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին:

Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում և թողարկման վերջնական պայմաններում:

Ծրագրային ազդագիր

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 15:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: