Օնլայն բանկինգ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսեր

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսեր

Կիսվել`

Ներդրումներ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերում

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի թողարկում՝ 05.11.2019թ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հոկտեմբերի 23-ի թիվ 1/801Ա որոշմամբ գրանցված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա  «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. նոյեմբերի 5-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում (տարբերակիչ ծածկագիրը՝ AMNMCCB2JER8):

Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 3,150,000,000 (երեք միլիարդ մեկ հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 315,000 (երեք հարյուր տասնհինգ հազար) հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 350,000,000 (երեք հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 35,000  (երեսունհինգ հազար) հատ պարտատոմսերը ձեռք են բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հայտերի բավարարման կտրման նվազագույն գնով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։ Տեղաբաշխման արդյունքում Բորսայում չտեղաբաշխված ծավալը մինչև տեղաբաշխման օրվա ավարտը ձեռք է բերվում Տեղաբաշխողի կողմից կտրման նվազագույն գնով։ Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը համապատասխանեցվելու է պարտատոմսերի տեղաբաշխմանը նախորդող 5 աշխատանքային օրերի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող պետական պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի  36 ամսական ժամկետայնությանը համապատասխանող տոկոսադրույքների միջինին 50 բազիսային կետով գերազանցող արժեքին:

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը  10,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 3,500,000,000 ՀՀ դրամ
Քանակը 350,000 հատ
Շրջանառության ժամկետը

36 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը Ֆիքսված` տարեկան 7.5 տոկոս
Արժեկտրոնային վճարման պարբերականությունը

կիսամյակային

Տեղաբաշխող

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

 Ծանուցում․

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում 05.05.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում 05.11.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում 05.05.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում 05.11.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում 05.05.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում 05.11.2022թ.
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը  համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ պարտատոմսերի թողարկման Ազդագրին։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի թողարկում՝ 23․02․2018թ․
Դաս անվանական արժեկտրոնային, չփոխարկվող
Անվանական արժեք 10,000  ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 3,000,000,000  ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույք 8.3%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը Կիսամյակային
Արժեթղթերի ձևը Ոչ փաստաթղթային
Արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը 23.08.2018
Տեղաբաշխող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

 

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ -ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով

 Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում 23.08.2018թ.
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում 23.02.2019թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում 23.08.2019թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում 23.02.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում 23.08.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում 23.02.2021թ.
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման օրը  համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Պարտատոմսերի Թողարկման Ազդագրին  կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 04.11.2019 | 10:32

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: