Օնլայն բանկինգ
Միկրո ագրո

Միկրո ագրո

Կիսվել`

Եթե Դուք զբաղվում եք գյուղատնտեսական գործունեությամբ և Ձեզ անհրաժեշտ է գյուղատնտեսական վարկ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով, ապա ԱՐԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է «Միկրո ագրո» վարկը: 

Վարկի տրամադրման պայմանները ներկայացված են ստորև, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ մոտենալ Բանկի մասնաճյուղեր:

  • Տոկոսադրույք

    11%, 13 % ՀՀ դրամ` նվազագույնը 13 %, ԱՄՆ դոլար՝ նվազագույնը 11 %

  • Ժամկետ

    նվազագույնը 24, առավելագույնը 36 կամ 60 ամիս կախված վարկի նպատակից

  • Վարկի առավելագույն գումար

    20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ

Վարկատեսակը տրամադրվում է Բանկի  Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին մասնաճյուղերում։

Վարկի         նպատակ                   շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում, hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի նվազագույն գումար* 1,200,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն  գումար*

 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ**

նվազագույնը՝ 24  առավելագույնը՝ 36 ամիս

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում

նվազագույնը՝ 24 առավելագույնը՝ 60 ամիս

hիմնական միջոցների ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի մարումներ անուիտետային կամ ճկուն***


Վարկի տոկոսադրույք

ՀՀ դրամ նվազագույնը 13%
ԱՄՆ դոլար նվազագույնը 11%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք**** շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում

ՀՀ դրամ՝ 15,36-23,97%

ԱՄՆ դոլար`13,08-21,44%

hիմնական միջոցների ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

ՀՀ դրամ՝ 14,75-23,97%

ԱՄՆ դոլար`12,52-21,44%

Վարկի ապահովման միջոց շարժական կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավ
Վարկ/գրավ հարաբերակցություն  (լիկվիդային արժեք) 70%
Վարկի տրամադրման եղանակը Կանխիկ/անխանխիկ
ժամկետանց տոկոսների դիմաց  տույժ օրեկան 0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ օրեկան 0,06%
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար 20,000 ՀՀ դրամ 
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*բացառությամբ գլխավոր վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված երկրորդ և դրան հաջորդող վարկերի, որոնք չպետք է պակաս լինեն 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար գումարից

**բացառությամբ գլխավոր վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված երկրորդ և դրան հաջորդող վարկերի, որոնց մարման ժամկետը նվազագույնը 12 ամիս

***ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով

****Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 01․02․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 478,6 ՀՀ դրամ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ

 

 

Պահանջվող փաստաթղթեր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Անձնագրի և սոց.քարտի պատճենները։
  3. Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)։
  4. Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում:
  5. Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
  6. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության),
  7. Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության),

 ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճե
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով),           
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

 ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ (բանկի պահանջով կարող է պահանջվել այլ փաստաթղթեր)
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

 

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

 

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 3 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Ուշադրություն

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.02.2020 | 12:06

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: