Օնլայն բանկինգ
Էքսպրես ագրո

Էքսպրես ագրո

Կիսվել`

«Էքսպրես ագրո» գյուղատնտեսական վարկ. Ձեզ բիզնեսին արագ օգնություն:

Վարկի տրամադրման պայմանները ներկայացված են ստորև, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ մոտենալ Բանկի մասնաճյուղեր:

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    1,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    Նվազագույնը 24 ամիս, առավելագույնը 36 ամիս

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ` նվազագույնը 20 %, ԱՄՆ դոլար` նվազագույնը 18 %

Տրամադրման պայմաններ

Վարկատեսակը տրամադրվում է Բանկի  Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին մասնաճյուղերում։

Վարկի նպատակ                   Շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում, hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում
Վարկի նվազագույն գումար Նվազագույնը 700,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար     Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն ժամկետ

24 ամիս

Վարկի առավելագույն ժամկետ

36 ամիս

Վարկի տոկոսադրույք

 ՀՀ դրամով՝ նվազագույնը 20%

ԱՄՆ դոլարով՝ նվազագույնը 18%

Վարկի ապահովման միջոց Երեք ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրվող երաշխավորություններ, որոնք պետք է ունենան կայուն եկամուտ (աշխատավարձ, գործունեությունից եկամուտ, շահաբաժին) և/կամ որպես սեփականություն անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց և/կամ հանդիսանան  համասեփականատեր, ինչպես նաև Բանկի հայեցողությամբ կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովման միջոց

Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ/Անկանխիկ
Վարկի մարումներ Անուիտետային կամ ճկուն*
Վարկի սպասարկման վճար 10,000 ՀՀ դրամ 
ժամկետանց տոկոսների դիմաց  տույժ Օրեկան 0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ Օրեկան 0,06%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով։

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ

*Ներառյալ ԱԱՀ։

Պահանջվող փաստաթղթեր (Անհատ ձեռնարկատերեր)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
  3. Անձնագրի և սոց.քարտի պատճենները
  4. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  5. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  2. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում):

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճենները։

Պահանջվող փաստաթղթեր (Իրավաբանական անձ)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
  6. Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
  7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  4. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ։

Անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 3 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը է 15 օր:

Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Վարկի մայր գումարը։

Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 13.07.2020 | 16:10

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: