Օնլայն բանկինգ
Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց սպառողական նպատակներով տրամադրվող վարկեր

Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց սպառողական նպատակներով տրամադրվող վարկեր

Կիսվել`

Եթե Դուք ֆիզիկական անձ եք և զբաղվում եք գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ, ապա այս վարկատեսակը Ձեզ համար է։ 

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք 010 59 23 23 և դիմեք մեր մասնագետներին կամ կարող եք մոտենալ Բանկի մասնաճյուղեր:

  • Ժամկետ

    36-60 ամիս

  • Վարկի առավելագույն գումար

    20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ

Վարկատեսակը տրամադրվում է Բանկի  Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին մասնաճյուղերում։

Վարկի նպատակ                   այլ նպատակ՝ գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական անձանց 
Վարկի նվազագույն գումար* 1,000,000-ից ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար* 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի նվազագույն ժամկետ** 36 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ** 60 ամիս
Վարկի մարումներ անուիտետային կամ ճկուն***

Վարկի տոկոսադրույք

ՀՀ դրամով  նվազագույնը 13%
ԱՄՆ դոլարով  նվազագույնը 11%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք**** ՀՀ դրամով  14,29-22,08%
ԱՄՆ դոլարով  12,04-19,77%
Վարկի ապահովման միջոց շարժական***** կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավ

Վարկ/գրավ հարաբերակցություն  (լիկվիդային արժեք)

70%

Վարկի տրամադրման եղանակը

Կանխիկ/անխանխիկ
ժամկետանց տոկոսների դիմաց  տույժ օրական 0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ օրական 0,06%
Վարկի սպասարկման վճար 20,000 ՀՀ դրամ 
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*բացառությամբ գլխավոր վարկային պայմանագրերի շրջանակում տրամադրված երկրորդ և դրան հաջորդող վարկերի, որոնք չպետք է պակաս լինեն 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար գումարից

**բացառությամբ գլխավոր վարկային պայմանագրերի շրջանակում տրամադրված երկրորդ և դրան հաջորդող վարկերի, որոնց մարման ժամկետը նվազագույնը 12 ամիս է

***ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով

****Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 01․02․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 478,6 ՀՀ դրամ

*****շարժական գույքի գրավադրման պարագայում կատարվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի: 

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։ 

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից
Գրավի ապահովագրության վճար համաձայն  ապահովագրական ընկերության սակագների
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանի վճար 11,200 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար

10,000-15,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

Պահանջվող փաստաթղթեր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Անձնագրի և սոց.քարտի պատճենները։
  3. Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)։
  4. Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում:
  5. Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
  6. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության),
  7. Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության),

 ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճե
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով),           
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

 ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ (բանկի պահանջով կարող է պահանջվել այլ փաստաթղթեր)
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

 

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

 

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 3 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Ուշադրություն

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

«Զգուշացում՝ Ձեր գույքը(տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։  հայտարարությունը վերաբերվում է վարկատեսակին, թե ոչ Այո, վերաբերում է

Ուշադրություն․ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրայից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 01.04.2020 | 12:11

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: