Օնլայն բանկինգ
Loan inner

Գյուղատնտեսական օվերդրաֆտ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է Ձեզ պարարտանյութերի, թունաքիմիկատների, սերմերի, ջերմոցային տնտեսությունների, ջերմատների, անասնագոմերի կառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութերի, սարքավորումների, պոլիէթիլենային թաղանթների, ոռոգման նպատակով ջրի պոմպերի, կաթիլային համակարգերի և նմանատիպ այլ սարքավորումների, ինչպես նաև վառելանյութ ձեռքբերելու համար օվերդրաֆտներ: 

 

Տրամադրման պայմաններ
Նպատակ Պարարտանյութերի, թունաքիմիկատների, սերմերի, ջերմոցային տնտեսությունների, ջերմատների, անասնագոմերի կառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութերի, սարքավորումների, պոլիէթիլենային թաղանթների, ոռոգման նպատակով ջրի պոմպերի, կաթիլային համակարգերի և նմանատիպ այլ սարքավորումների, ինչպես նաև վառելանյութ ձեռքբերելու համար
Վարկառու Գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձ կամ 20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր), որի տարիքը չի կարող գերազանցել 60 (վաթսուն) տարեկանը
Օվերդրաֆտի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի գումար Առավելագույնը – 500.000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Առավելագույն ժամկետ 24 ամիս
Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ - 15%, ԱՄՆ դոլար – 12%

Օվերդրաֆտի  մարման եղանակ Հավասարաչափ ամորտիզացիա
Օվերդրաֆտի տրամադրման և օգտագործման եղանակ

Տրամադրումը` Անկանխիկ

Օգտագործումը` Անկանխիկ` ձեռքբերվող ապրանքի վճարումը կատարելով «Բույսերի Աշխարհ» ԱԿ-ում,  Բարսեղյան Հայկ ԱՁ, Սեդրակայն Հարություն ԱՁ, Վիկտոր Համբարձումյան ԱՁ- ում, «Ֆլեշ»  ՍՊԸ-ում տեղադրված POS-տերմինալների միջոցով

 Քարտի տեսակը Visa Electron, DC Young Professional
Քարտի տրամադրման պայմաններ

●Մինչև 250,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար Օվերդրաֆտը` Վիզա Էլեկտրոն - 1 500 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճար և առանց չնվազող մնացորդի սահմանման,

●250,001-ից մինչև 500,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար Օվերդրաֆտը` DC Young Professional -  5 000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման  վճար

Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ժամկետանց գումարի գծով տույժ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ օրական 0.07%
Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 6 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 20 օր

*Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտարարություն

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ (ՕՎԵՐԴՐԱՖՏԻ) ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Պահանջվող փաստաթղթեր

Անհատ ձեռնարկատերերի դեպքում

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ
  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ)
  • ՀՎՀՀ
  • Պետական գրանցման վկայական

Իրավաբանական անձանց դեպքում

  • Կանոնադրություն
  • ՀՎՀՀ
  • Պետական գրանցման վկայական
  • Իրավասու մարմնի որոշում

*անհրաժեշտության դեպքում բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր

Կարևոր է իմանալ

 

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի  համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու  դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Ձեռքբերվող ապրանքի անկանխիկ վճարում կարող եք կատարել այստեղ

Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,

4․ Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

Հաճախորդի վարկային  հայտը մերժվում  է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով (նախկինում ստանձնած պարտավորությունների գծով վերջին 6 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ քսան օր ժամկետանց օրերի առկայությունը) կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի,   

3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 աշխատանքային օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 14:38

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: