Օնլայն բանկինգ
Խնայենք այսօր՝ հոգալով ապագայի մասին
30.06.2020
#Ավանդներ
Կիսվել`

Խնայենք այսօր՝ հոգալով ապագայի մասին


Ինչպես ԱՄՆ քաղաքական գործիչ Էլեոնոր Էլիզաբեթ Ուորենն էր ասում` եկամուտի 50%-ը ծախսում եք կարիքների վրա, 30%-ը՝ ցանկությունների, իսկ 20%-ը խնայում եք: 

 

Ի՞նչ է ավանդը և ինչու՞ ներդնել ավանդ

Ավանդը գումար խնայելու լավագույն միջոցներից է: Խնայած գումարը տոկոսների դիմաց որոշակի ժամկետով բանկին վստահելը նշանակում է ավանդ ներդնել: Ավելի պարզ խոսքերով ասած՝ Դուք բանկին հստակ ժամկետով տալիս եք Ձեր խնայողությունը, իսկ ժամկետը լրանալուն պես բանկը պարտավորվում է վերադարձնել Ձեր խնայողությունը՝ նախօրոք համաձայնեցված տոկոսներով:

Ներդնելով ավանդ՝ Դուք ոչ միայն կստանաք հավելյալ եկամուտ, այլև Ձեր գումարը կլինի ապահով ձեռքերում, քանի որ բանկում ներդրած ավանդի վերադարձը երաշխավորվում է օրենքով: Անգամ, եթե Ձեր բանկը սնանկ ճանաչվի, (ՀՀ-ում բանկերի սնանկացման հավանականությունը գործնականում զրոյական է) ներդրված ավանդի վերադարձը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ինչպե՞ս խնայել, եթե սիրում եք ծախսել

Ավանդ ներդնելու համար Դուք պետք է ունենաք որոշակի գումար՝ ավանդների նվազագույն շեմը ապահովելու համար: Վերջինիս չափը որոշում է բանկը: Տարբեր տեսակի ավանդների համար տարբեր բանկերում նվազագույն շեմը տարբեր է: Օրինակ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱՐԱՐԱՏԿՈՄՖՈՐՏ ավանդի նվազագույն շեմը 500.000 ՀՀ դրամն է /1000 ԱՄՆ դոլար/1000 Եվրո: 

Կարևոր խորհուրդ. եթե որոշել եք խնայել Ձեր միջոցները ներդնելով բանկում որպես ավանդ և մտածում եք ավանդի տարբերակների ընտրության շուրջ, ապա հուշենք, որ ավանդները լինում են 2 տեսակ՝ ցպահանջ և ժամկետային և տարբերվում են միմյանցից իրենց ճկունությամբ: Օրինակ, ժամկետային ավանդ ներդնելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք, Ձեր ցանկությամբ, ավելացնել կամ նվազեցնել ավանդի գումարը՝ առանց տոկոսներ կորցնելու: Իսկ ցպահանջ ավանդի դեպքում, կրկին Ձեր ցանկությամբ, ցանկացած ժամանակ Դուք հնարավորություն կունենաք ավանդը հանելու՝ առանց տոկոսներ կորցնելու: Ի դեպ նշենք, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ սովորաբար ցպահանջ ավանդի տոկոսներն ավելի ցածր են լինում, քան ժամկետային ավանդինը։ 

Հիշեք, որ պետք չէ խնայողությունները «սառեցնել» տանը՝  խնայվող գումարը բանկում պահելու փոխարեն: Հատկապես հիմա՝ ճգնաժամային իրավիճակներում, առավել կարևորվում է խնայած գումարի անհրաժեշտությունը։ Եթե ունեք որոշակի խնայողություններ, որոնք դեռ չեք ներդրել որպես ավանդ, ապա խորհուրդ է տրվում շտապել, քանի որ ճգնաժամային պայմաններում կարող եք ստանալ սովորականից ավելի շահավետ տոկոսադրույքներ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 30.06.2020 | 16:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: