Օնլայն բանկինգ
Հոկտեմբեր․ շուկայական ճգնաժամերի ամի՞ս
18.10.2019
#Ներդրումային ծառայություններ
Կիսվել`

Հոկտեմբեր․ շուկայական ճգնաժամերի ամի՞ս


Հետաքրքիր երևույթ, որը ծանոթ է միայն արժեթղթերի շուկայում գործունեություն ծավալող անձանց։ «Հոկտեմբերի էֆեկտը» հայտնի շուկայական անոմալիա է, որի  էությունը կայանում է նրանում, որ արժեթղթերի գները հոկտեմբերին անկում գրանցելու հակում ունեն։ «Հոկտեմբերի էֆեկտը» ավելի շատ հանդիսանում է հոգեբանական սպասում, քան փաստացի երևույթ։  Որոշ ներդրողներ հոկտեմբերին անհանգիստ վարք են դրսևորում, քանի որ մի շարք պատմական մեծ շուկայական անկումներ տեղի են ունեցել հենց այս ամսվա ընթացքում։

Հոկտեմբերին արժեթղթերի շուկայում կորուստների ամսվա հեղինակություն տված իրադարձությունները տեղի են ունեցել տասնամյակների ընթացքում, օրինակ՝ Բանկային խուճապը (1907), Սև Երեքշաբթին և Սև Հինգշաբթին (1929), Սև Երկուշաբթին (1987) և այլն։

Վերջին մի քանի տասնամյակների վիճակագրական տվյալների ուսումնասիրությունները չեն հաստատում նման երևույթների գոյությունը, սակայն հոգեբանական մտավախություններ «Հոկտեմբերի էֆեկտ»-ի շուրջ դեռևս առկա են։ «Հոկտեմբերի էֆեկտը», ինչպես նաև օրացուցային այլ էֆեկտները, չափազանց գերագնահատված են և վերջին շրջանում աստիճանաբար անհետանում են, քանի որ ավելի ու ավելի շատ ներդրողներ են այսօր հասկանում, որ ֆինանսական ճգնաժամերի, խուճապների և անկումների տեղի ունենալը տարվա մեջ մեկ ամսվա ընթացքում պարզապես անհավանական է։ 

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 18.10.2019 | 17:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: