Օնլայն բանկինգ
6 պատճառ ASG հավելվածը ներբեռնելու համար
09.10.2018
#Հեռահար սպասարկում
Կիսվել`

6 պատճառ ASG հավելվածը ներբեռնելու համար


ԱՐԱՐԱՏԱՆԿԸ գտել է իր հաճախորդների տարածքային անորոշության մոբայլ լուծումը և իր հաճախորդներին ներկայացնում է թվային բանկինգի նոր առաջարկ՝ ASG հավելվածը:

ASG (ARARATBANK Service Guide) հավելվածը ստեղծված է մարդկանց ուղղորդելու և ժամանակը խնայելու համար։ Ձեզ ենք ներկայացնում 6 պատճառ, որոնց համար արժե ներբեռնել հավելվածը.

  • Հավելվածի միջոցով հնարավորություն է տրվում, գտնվելով քաղաքի ցանկացած մասում,  հեշտությամբ գտնել Ձեր աշխարհագրական դիրքին համապատասխան Բանկի մոտակա 3 մասնաճյուղերը,
  • Բանկոմատները և վճարային տերմինալները առավել հասանելի են դարձել։ Հավելվածի միջոցով կարող եք շատ հեշտությամբ գտնել Ձեզ մոտ գտնվող բանկոմատները ու վճարային տերմինալները և կատարել կանխիկացում, վարկի մարումներ, վճարումներ, քարտի համալրումներ և այլ գործարքներ,
  • Այժմ հավելվածի միջոցով իրականություն է դարձել մասնաճյուղերում սպասարկվելու հերթերից խուսափելը։ Դուք կարող եք ընտրել ամիս ամսաթիվը, Ձեզ հարմար մասնաճյուղը, գործարքի տեսակը և սպասարկվելու համար Ձեր նախընտրելի ժամը և ամրագրել օնլայն հերթ,
  • Բանկի մասնագետներից Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ ստանալն այլևս անվճար է։ Հավելվածը հնարավորություն է տալիս պատվիրել զանգ և Բանկի աշխատակիցը առավելագույնը 5 րոպեի ընթացքում կապ կհաստատի Ձեզ հետ և կպատասխանի Ձեր բոլոր հարցերին,
  • Հավելվածի միջոցով Դուք հնարավորություն ունեք դիմել Բանկի մասնագետներին օնլայն հաղորդագրության ուղարկման միջոցով և ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
  • ASG հավելվածը նախատեսված է բոլորի համար և չի պահանջում մուտքի/ելքի գաղտնաբառ և օգտանուն։

   ARARATBANK Service Guide հավելվածը հնարավոր է ներբեռնել  Play Market կամ App Store հարթակներում և խնայել ժամանակը։

                                                 ASG․ Մենք մոտ ենք Ձեզ

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 25.10.2019 | 16:30

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: