Օնլայն բանկինգ
Ի՞նչ արտոնություններ է տալիս ARARATTRANSFER ակումբն իր անդամներին
08.10.2018
#Արագ դրամական փոխանցումներ
Կիսվել`

Ի՞նչ արտոնություններ է տալիս ARARATTRANSFER ակումբն իր անդամներին


2009 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստեղծել է ARARATTRANSFER ակումբը, որը նախատեսված է  արագ դրամական փոխանցումների համակարգերից ակտիվ օգտվող հաճախորդների համար։ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամները հնարավորություն ունեն օգտվելու բանկային մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով։

Ի՞նչ արտոնություններ ունեն ARARATTRANSFER ակումբի անդամները

Բանկը ակումբի անդամներին հնարավորություն է տալիս է մի շարք բանկային ծառայություններից օգտվել հատուկ պայմաններով․

  • միջազգային արագ դրամական փոխանցումներ կատարելիս ստանում են 10% զեղչ
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անհատական պահատեղերից օգտվում են 50% զեղչով
  • վարկային պայմաններին բավարարելու դեպքում վարկը ստանում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող անվանական տոկոսադրույքից 1% ցածր տոկոսադրույքով
  • իրենց գործարքներն իրականացնում են Բանկում այդ պահին գործող փոխարժեքից արտոնյալ փոխարժեքով:

Ակումբի անդամներին հնարավորություն է տրվում նաև․

  • Արտահերթ սպասարկվել մասնաճյուղերում
  • Մասնակցել ակումբի եռամսյակային խաղարկությանը:

Ինչպե՞ս է իրականանում եռամսյակային խաղարկությունը

ARARATTRANSFER ակումբի անդամների համար եռամսյակը 1 անգամ Բանկը կազմակերպում է խաղարկություն։ Խաղարկության մասնակիցները հնարավորություն են ունենում շահելու դրամական պարգևներ և ոսկու ձուլակտորներ։

Ինչպե՞ս դառնալ ARARATTRANSFER ակումբի անդամ

ARARATTRANSFER ակումբի անդամ կարող են դառնալ 1 ամսվա ընթացքում 10,000 ԱՄՆ դոլարի և այլ արժույթներով  համարժեք  և ավելի արագ դրամական փոխանցումների համակարգերով գործարքներ կատարած հաճախորդները։ Ակումբի անդամներին ցանկության դեպքում, դիմումի համաձայն անվճար տրամադրվում է ArCa Transfer քարտ։   

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 03.12.2018 | 12:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: