Օնլայն բանկինգ
Ինչպես ստանալ արագ դրամական փոխանցումներ 1 զանգի միջոցով
07.10.2018
#Արագ դրամական փոխանցումներ
Կիսվել`

Ինչպես ստանալ արագ դրամական փոխանցումներ 1 զանգի միջոցով


Արագ դրամական փոխանցումների համակարգերը մեծ տարածում ունեն աշխարհում։ Այս համակարգերի միջոցով մարդիկ հնարավորություն են ունենում արագ, առանց հաշվի բացման փոխանցել գումարներ երկրից երկիր։

Մեկ զանգի միջոցով, առանց բանկ այցելելու դրամական փոխանցում ստանալը այլևս իրականություն է։ Բանկի հաճախորդներին հնարավորություն է տրվում Բանկի հեռախոսային կենտրոնի միջոցով ստանալ դրամական փոխանցումը։ Իսկ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել դրա համար․

Եթե Դուք չունեք քարտ, ապա մինչև հեռախոսազանգի միջոցով գումարի ստացումը.

  1. Պատվիրեք քարտ նախընտրելի արժույթով՝ մոտենալով բանկի ցանկացած մասնաճյուղ կամ օնլայն՝ բանկի կայքի միջոցով: Քարտ պատվիրելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ օնլայն լրացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը բանկի կայքի համապատասխան դաշտում։ Քարտը պատրաստ կլինի 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:Հաճախակի արագ դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդներին մենք անվճար կտրամադրենք Arca Classic քարտատեսակը, որի տարեկան սպասարկման սակագինը կգանձվի միայն այն դեպքում, երբ 6 ամսվա ընթացքում հեռախոսային կենտրոնի միջոցով առնվազն 2 փոխանցում հաճախորդը չի ստանա: 
  2. Քարտը վերցնելիս Ձեզ հետ կկնքվի հեռախոսակապի միջոցով հաշվի համալրման համաձայնագիր, որի համար նույնպես Ձեզ հետ պետք է ունենաք անձնագիր։ Համաձայնագրում որպես լրացուցիչ նույնականացման միջոց ներառված է լինում գաղտնաբառ, որը ենթակա է փոփոխության հաճախորդի ցանկության դեպքում։

Եթե Դուք արդեն ունեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ քարտ, ապա

  1. ԱԴՓ ստանալու համար ընդամենը զանգահարում եք Բանկի հեռախոսային կենտրոն 010 59-23-23 հեռախոսահամարով, աշխատակցի կողմից համաձայանագրում նշված գաղտնաբառի և այլ տվյալների միջոցով Ձեզ նույնականացնելուց հետո, աշխատակցին փոխանցում եք փոխանցված գումարի կոդը, գումարի չափը և արժույթը և գումարը մուտք է արվում քարտային հաշվին:
  2. Քարտային հաշվի և փոխանցված գումարի արժույթների տարբեր լինելու պարագայում կատարվում է գումարի փոխանակում Բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան, որի մասին հեռախոսային կենտրոնի աշխատակիցը նախօրոք տեղեկացնում է Ձեզ։
  3. Այս ամենից հետո գումարը մուտք է արվում Ձեր քարտային հաշվին:

Հեռախոսային կենտրոնի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումներ Xpress Money, Unistream, Sigue, Intel Express, Ria, Converse Transfer, Moneytun համակարգերով։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ հեռախոսային կենտրոնի միջոցով ԱԴՓ-եր ստանալը ոչ միայն հարմարավետ է հաճախորդների համար, այլ նաև շահավետ։ Յուրաքանչյուր ամսվա սկզբում հաճախորդը հնարավորություն ունի ստանալու նախորդ ամսվա ընթացքում հեռախոսային կենտրոնի միջոցով ստացած փոխանցումների ընդանուր գումարի 0,1%- ի չափով հետվճար։

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 03.12.2018 | 12:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: